09.01.2017|
10:21
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերքել է պնդումները, թե Բրիտանիայի կառավարությունը չունի հստակ դիրքորոշում ԵՄ-ից դուրս գալու բանակցություններում: Նա ընդգծել է, որ պահպանվում է ԵՄ-ի հետ փոխշահավետ համաձայնության հնարավորությունը, որ Մեծ Բրիտանիային թույլ կտա պահպանել ներգաղթի վերահսկողությունը և սերտ տնտեսական կապերը մայրցամաքային Եվրոպայի հետ: