-
16.03.2017|
18:56
Հայաստանում թվային ռադիոհեռարձակման մրցույթ կհայտարարեն։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» օրենքում համապատասխան փոփոխությունների ծրագիրը հավանության է արժանացել մարտի 16-ին, Կառավարության նիստի ժամանակ։
-
16.03.2017|
18:32
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՈՒղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր էին ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։
-
15.03.2017|
17:12
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
-
14.03.2017|
20:53
Իրանում ուզում են հայկական բնական հյութեր և պահածոներ գնել, բայց ներկրման բարձր տուրքերի պատճառով գործը դժվարանում է՝ ասել է Հայաստանի պահածոյագործների և հյութարտադրողների միության տնօրեն Երվանդ Թարվերդյանը:
-
14.03.2017|
20:50
Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերն է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
-
13.03.2017|
10:37
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ:
-
12.03.2017|
17:23
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
-
10.03.2017|
00:33
Մատնահարդարված, թե չխնամված` միևնույն է, բնակչության մատնահետքերը կհավերժանան էլեկտրոնային բազայում: Երեկ կառավարության նիստում ոստիկանությունը խնդրեց, գործադիրն էլ բաշխեց 3 մլն դրամ` ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներում կցագրելու և տվյալների ծրագրային բազա ստեղծելու համար:
-
09.03.2017|
11:37
Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կանխատեսում է նավթի դեֆիցիտ և մատակարարումների խափանումներ երեք տարի հետո, քանի որ նավթի գնանկումից հետո նավթ արդյունահանող երկրները դադարել են ներդրումներ անել նավթի արդյունահանման մեջ՝ գրում է Die Welt-ում Դանիել Վետցելը:
-
08.03.2017|
12:54
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է իր Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում` 2016 թվականի ամենանշանակալի խնդիրների թվում առանձնացված է «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար»: