Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հավանականության մասին հստակ կարելի է խոսել միայն ապրիլի վերջին՝ փետրվարի 25-ին, Ազգային ժողովում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե կորուստների նվազման դեպքում հնարավո՞ր է սակագնի վերանայում:
Ադրբեջանական SOCAR և ռուսական Транснефть ընկերությունները պայմանագիր են ստորագրել, որը թույլ է տալիս մարտի 1-ից Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթ արտահանել։
Իրանի իշխանությունները հույս ունեն մեկ տարում 10-15 մլրդ դոլար ստանալ «իրանական նավթային պայմանագրերի նոր մոդելի» (IPC) շրջանակներում՝ ասել է Իրանի նավթի փոխնախարար Ռուքն ադ-Դին Ջավադին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանդես էլ եկել պարզաբանմամբ վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության մասին:
ՀՀ նախագահի փետրվարյան ուղերձի լեյտմոտիվը հետևյալն էր. ամեն ինչ արվում է, ամեն ինչ պետք է արվի, որ երկիրը հզորանա, պետք է աշխատել ավելի լավ, արդյունավետ և այլն, և այլն:
Նավթարդյունահանող երկրների (Ռուսաստան և ՕՊԵԿ-ի 3 անդամ) վերջին հանդիպման արդյունքը դարձավ նավթի արդյունահանման ծավալները հունվարի 11-ի մակարդակին սառեցնելու համաձայնությունը։
Բաժնետոմսի օպցիոնը (stock option) և բաժնետոմսի փոխանցումը (stock award) ֆինանսական գործիք է, որը լայնորեն կիրառվում է արտասահմանյան երկրներում՝ գործատուի կողմից աշխատակիցներին խրախուսելու նպատակով։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...