Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ասում են...

Ասում են...
30.09.2008 | 00:00

... թե հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ալիկ Հարությունյանից ազատվելու հարցը նախագահի նստավայրում սկզբունքորեն որոշված է։ Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, նրանից ազատվել էին ցանկանում դեռևս մայիս ամսին, սակայն աշխատանքից հեռացնել չէին կարող, քանի որ նա զբաղեցնում է ընտրովի պաշտոն։ Դրա համար էլ որոշվել է խիստ վերահսկողության տակ վերցնել Ալիկ Հարությունյանի կողմից տնօրինվող բոլոր ֆինանսական հոսքերը։ Չի բացառվում, որ նրան հրաժարականի հարկադրելու նպատակով համապատասխան պետական կառույցները լայնածավալ ֆինանսական ստուգումներ սկսեն նրա ղեկավարած ոլորտներում։

Դիտվել է՝ 6448

Մեկնաբանություններ