Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
25.07.2008 | 00:00

…թե վերջին ասուլիսում, ողջունելով «երրորդ ուժի» գաղափարը, որի հետևից Ռոբերտ Քոչարյանի «ականջներն» են «ծիկրակում», Սերժ Սարգսյանը մի գնդակով երկու նապաստակ «փչացրեց»։ Նախ պարզ հասկացրեց, որ «երրորդության» մեջ իշխանության «հաճախորդ» մանր-մունր «մոսկա» կուսակցություններ են, հընթացս էլ գլխի գցեց դրանց գլխին կանգնած «մոլի» քոչարյանականներին, որ իր թևի տակ էլ վատ չեն «օգտագործվի»։ Ասում են նաև, որ այս մեսիջը «երրորդվելու» մտադրություն ունեցողներից մի քանիսի «ջանը ցեց է գցել» արդեն՝ ճամբարափոխության հստակ «տեսլականով»։

Դիտվել է՝ 7867

Մեկնաբանություններ