Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 
  • ԲՀԿ-ն party է կազմակերպում

    ԲՀԿ-ն party է կազմակերպում

    26.04.2013| 00:12
    Կանգառում ավտոբուսի եմ սպասում, կողքս մի քսան-քսաներկու տարեկան աղջիկ է նստած: Հեռախոսով անընդհատ կապվում է իր ընկերներին և լսելի ձայնով տեղեկացնում, որ ապրիլի 27-ին՝ Կոնյակի գործարանում, ԲՀԿ-ն party է կազմակերպում, հետաքրքիր միջոցառում:
  • Սիրիան քիմիական զե՞նք է կիրառել

    Սիրիան քիմիական զե՞նք է կիրառել

    26.04.2013| 00:02
    ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն օգտագործել են քիմիական զենք։ Նա ընդգծել է, որ խոսքը փոքր չափաքանակի մասին է։ Ընդ որում, ԱՄՆ իշխանությունները չեն հստակեցնում, թե կոնկրետ երկրի որ մասում է կիրառվել քիմիական զենք։
  • Բանից «բեխաբար» է

    Բանից «բեխաբար» է

    25.04.2013| 19:33
    Պարզվում է` Գագիկ Ծառուկյանն այնքան էլ տեղեկացված չէ, թե իր «բոստանում» ինչեր են կատարվում, ովքեր են «աճել»: Մեր աղբյուրի պնդմամբ, ոմանք, հատկապես ԱԺ խմբակցության ներսում, ինքնագործունեությամբ են զբաղվել, ինչի արդյունքում շատ հարցերից Ծառուկյանն անտեղյակ է: Ավելին, վերջին քառօրյայի ժամանակ, երբ Ծառուկյանը քառօրյայի աշխատանքներին, ինչպես միշտ, չէր մասնակցում, խորհրդարանում Սերժ Սարգսյանի երդման վայրի որոշման քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի «չեզոքանալը»... ներողություն, «չեզոք» քվեարկելը որոշվել է առանց նրան տեղյակ պահելու:
  • Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր

    Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր

    25.04.2013| 19:01
    Լեհական օրերի ընթացքում (մինչև հունիսի 4-ը) կանցկացվեն մշակութային միջոցառումներ: Հայ հանդիսատեսը կծանոթանա լեհական թատերական արվեստին, ինչպես նաև կինոյին և դասական երաժշտությանը: Կներկայացվեն մոնոներկայացումներ, լեհ ռեժիսորների նկարահանած ժամանակակից գեղարվեստական ֆիլմեր, 20-րդ դարի լեհ դասական երգահանների ստեղծագործություններ:
  • Ո՞վ կհաջորդի Հասմիկ Պողոսյանին

    Ո՞վ կհաջորդի Հասմիկ Պողոսյանին

    25.04.2013| 19:00
    Նոր կառավարության անդամների կազմը հայտնի կդառնա Երևանի ավագանու ընտրություններից հետո: Մինչ այդ նախարարների պաշտոնակատարները սրտի թրթիռով ստիպված են սպասել` արդյո՞ք երկրորդ անգամ բախտն իրենց կժպտա:
  • ԱԺ-ում «սաղ» խառնել էին

    ԱԺ-ում «սաղ» խառնել էին

    25.04.2013| 18:17
    Մինչ ԱԺ-ում լսումներն էին ընթանում, դահլիճում խորհրդարանի խոսնակը սփյուռքի նախարարի և երիտասարդների մասնակցությամբ հանդիպում էր անցկացնում: Սակայն լրատվամիջոցների համար այս «փակ-գաղտնի» հանդիպումը սպասվածից ավելի «բաց» ստացվեց: Երբ լսումներից դուրս եկա, մի պահ թվաց, թե ԱԺ քառօրյան է ու Հովիկ Աբրահամյանն ինչ-որ բան է բացատրում ու հայտարարում, թե «այդ նախարարությունն ինքն է ստեղծել»:
  • Կա՛մ վրացական, կա՛մ սիրիական սցենարներ

    Կա՛մ վրացական, կա՛մ սիրիական սցենարներ

    25.04.2013| 18:14
    «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ, Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում չկա բուրժուազիա:
  • Ծառուկյանը հարկադրված է. կա´մ` դես, կա´մ` դեն

    Ծառուկյանը հարկադրված է. կա´մ` դես, կա´մ` դեն

    25.04.2013| 17:29
    Երեկ Ծիծեռնակաբերդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոստիկանները ցույց են տվել, այսպես ասած, իր տեղը: Պարզ է, որ ոստիկանները չէին կարող ինքնագլուխ նման որոշումներ կայացնել, առավել ևս, որ Ծառուկյանը մինչ այս օգտվել է մի շարք արտոնություններից, որոնք սահմանել է իշխանությունը որոշ կատեգորիայի մարդկանց համար: Որոշ ԲՀԿ-ականներ հայտարարեցին, թե ոստիկանությունը պետք է պարզաբանի տեղի ունեցածը, քանի որ Ծառուկյանը անվտանգության խորհրդի անդամ է, ուրեմն և իրավունք ունի հետ դառնալ այն նույն ճանապարհով, որով եկել է: Ոստիկանությունն էլ պատասխան հայտարարությունն արեց, թե որևէ սխալ չի եղել: Որն է իրականում խնդիրը:
  • Հայաստանին չեն պարտավորեցրել

    Հայաստանին չեն պարտավորեցրել

    25.04.2013| 15:35
    Այլընտրանքային ծառայության մասին նախագծի ընդունումը միջազգային կառույցները չեն «պարտավորեցնում» Հայաստանին, այն բխում է մեր Սահմանդրությունը կանոնարկագելու անհրաժեշտությունից: Խորհրդարանական այսօրվա լսումների ժամանակ այս մասին նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, նկատելով, որ խղճի, դավանանքի ազատության մասին օրենքն իր մեջ ներառում է նաև այլընտրանքային ծառայությունը:
  • Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ

    Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ

    25.04.2013| 12:04
    Վերջին տվյալներով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները գրեթե մեկ տարի առաջ տեղյակ են եղել Բոստոնում պայթյուն իրականացրած Թամերլան Ցարնաևի մասին։ Վերջիններս, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել, նախնական հարցաքննությունից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանը կապվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և հայտնել, որ Ցարնաևը դիտարկվում է որպես խիստ ծայրահեղական իսլամիստ, ով հավանաբար ծրագրում է հարձակում իրականացնել ռուսական տարածքում։ Սակայն գործը փակվել է, քանի որ ապացույցներ չեն հայտնաբերվել։