Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

    Տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

    11.03.2013| 21:38
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-20:30-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
  • «Երիտասարդականի» գետնանցումը դատարկվում է

    «Երիտասարդականի» գետնանցումը դատարկվում է

    11.03.2013| 19:37
    Այսօր առավոտից իրենց գրքերն էին հավաքում մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող գետնանցումի գիրք վաճառողները։ Ըստ նրանց՝ ամբողջ գետնանցումը դատարկվում է, քանի որ այստեղ սկսելու են վերանորոգման աշխատանքներ։ Նշենք, որ այստեղ աշխատում էին մեծաթիվ գիրք վաճառողներ։
  • «Րաֆֆին պայքարը շարունակելու հազար ձև ուներ»

    «Րաֆֆին պայքարը շարունակելու հազար ձև ուներ»

    11.03.2013| 19:07
    «Հայաստանում, երևի, ամենափորձառու հացադուլավորն եմ, բայց այն արդարացված եմ համարում մի պարագայում` եթե մարդը ծայրահեղ վիճակում է և պայքարի այլ ձև չունի»,- անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, irates.am-ին ասաց քաղաքագետ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, հավելելով, որ Հովհաննիսյանը պայքարի հազար ձև ունի, ուստի նման քաղաքական «մեթոդն» անընդունելի է: Ըստ Սուրենյանցի` Հովհաննիսյանն այս քայլին է դիմել, քանի որ կողքից մշտապես ասել են, թե պայքարը կոշտ չէ:
  • «Տանգոյով» ընդամենը հետաքրքրվեցին ու վերջ

    «Տանգոյով» ընդամենը հետաքրքրվեցին ու վերջ

    11.03.2013| 17:41
    ՀՀ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` ԱԳՆ-ի շենքի վաճառքով հետաքրքրված են եղել ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրի գործարարներ, սակայն վերջին պահին ոչ մեկը, բացի «Տանգո» ընկերությունից, մրցույթին հայտ չի ներկայացրել։ Ինչի մասին է սա վկայում, ինչո՞ւ վերջին վայրկյանին ընկերությունները հետ են կանգնել իրենց հետաքրքրող օբյեկտից։ Տեղացի գործարարների դեպքում չի բացառվում, որ նրանց հրահանգած լինեն «յան տալ»։
  • «Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի

    «Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի

    11.03.2013| 16:54
    «Տաթևեր» ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներն ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների: Այս մասին տեղեկացնում է ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
  • Րաֆֆին մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

    Րաֆֆին մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

    11.03.2013| 13:14
    «Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին` հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը` հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դեֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:
  • Հրայր Թովմասյանն արձակուրդում է

    Հրայր Թովմասյանն արձակուրդում է

    11.03.2013| 12:19
    ՍԴ-ն մերժեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը` Հրայր Թովմասյանին որպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ չհամարելը, քանի որ նա, ըստ նախկին թեկնածուի, ներկայացնում է պետությունը:
  • ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները

    ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները

    11.03.2013| 12:17
    Այս պահին Սահմանադրական դատարանը քննարկում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները: Հիշեցնենք, որ նրանք վիճարկում են «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:
  • Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    11.03.2013| 11:36
    Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։
  • Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    11.03.2013| 11:35
    Այսօր Պապուա-Նոր Գվինեայի հյուսիսային ափին տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Լաեից, 150 կմ հեռավորության վրա։ Ցունամիի վտանգի մասին առայժմ հաղորդումներ չկան։