Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • «Րաֆֆին պայքարը շարունակելու հազար ձև ուներ»

    «Րաֆֆին պայքարը շարունակելու հազար ձև ուներ»

    11.03.2013| 19:07
    «Հայաստանում, երևի, ամենափորձառու հացադուլավորն եմ, բայց այն արդարացված եմ համարում մի պարագայում` եթե մարդը ծայրահեղ վիճակում է և պայքարի այլ ձև չունի»,- անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, irates.am-ին ասաց քաղաքագետ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, հավելելով, որ Հովհաննիսյանը պայքարի հազար ձև ունի, ուստի նման քաղաքական «մեթոդն» անընդունելի է: Ըստ Սուրենյանցի` Հովհաննիսյանն այս քայլին է դիմել, քանի որ կողքից մշտապես ասել են, թե պայքարը կոշտ չէ:
  • «Տանգոյով» ընդամենը հետաքրքրվեցին ու վերջ

    «Տանգոյով» ընդամենը հետաքրքրվեցին ու վերջ

    11.03.2013| 17:41
    ՀՀ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` ԱԳՆ-ի շենքի վաճառքով հետաքրքրված են եղել ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրի գործարարներ, սակայն վերջին պահին ոչ մեկը, բացի «Տանգո» ընկերությունից, մրցույթին հայտ չի ներկայացրել։ Ինչի մասին է սա վկայում, ինչո՞ւ վերջին վայրկյանին ընկերությունները հետ են կանգնել իրենց հետաքրքրող օբյեկտից։ Տեղացի գործարարների դեպքում չի բացառվում, որ նրանց հրահանգած լինեն «յան տալ»։
  • «Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի

    «Տաթևերն» անցնում է ամենօրյա ռեժիմի

    11.03.2013| 16:54
    «Տաթևեր» ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներն ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների: Այս մասին տեղեկացնում է ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
  • Րաֆֆին մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

    Րաֆֆին մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

    11.03.2013| 13:14
    «Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին` հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը` հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դեֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:
  • Հրայր Թովմասյանն արձակուրդում է

    Հրայր Թովմասյանն արձակուրդում է

    11.03.2013| 12:19
    ՍԴ-ն մերժեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը` Հրայր Թովմասյանին որպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ չհամարելը, քանի որ նա, ըստ նախկին թեկնածուի, ներկայացնում է պետությունը:
  • ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները

    ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները

    11.03.2013| 12:17
    Այս պահին Սահմանադրական դատարանը քննարկում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները: Հիշեցնենք, որ նրանք վիճարկում են «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:
  • Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    11.03.2013| 11:36
    Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։
  • Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    11.03.2013| 11:35
    Այսօր Պապուա-Նոր Գվինեայի հյուսիսային ափին տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Լաեից, 150 կմ հեռավորության վրա։ Ցունամիի վտանգի մասին առայժմ հաղորդումներ չկան։
  • Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    11.03.2013| 11:34
    Հնդկաստանում ինքնասպան է եղել ավտոբուսի վարորդը, ով մեղադրվում էր հնդիկ ուսանողուհուն զանգվածային բռնաբարության համար։ Նախնական տվյալներով՝ Ռամ Սինգխի դին հայտնաբերվել է բանտախցում՝ կախված վիճակում։
  • Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    11.03.2013| 11:32
    Սիրիայից փախստականների թիվն ընթացիկ տարում կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե հակամարտությանը վերջ չդրվի։ Այդ մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գութերեշը։ Թուրքիա կատարած այցի ընթացքում Գութերեշը նախազգուշացրել է, որ եթե սիրիական ճգնաժամը երկարի, ապա այն Մերձավոր Արևելքի երկրներին կարող է սպառնալ սոցիալական պայթյունով։