Փետրվարի 28-ը հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Նոյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված ոլորտի խնդիրներին:
Մարտի 8-ին և 9-ին «Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում» տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը: Հեղինակային երգի վարպետը մարտի 8-ին հանդես կգա DJ Arni Rock-ի հետ:
«ՀՀ նախագահի թեկնածուներից մեկն աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է»,- «Հենարան» ակումբում այսպիսի հայտարարություն արեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԸ: Թե ո՞վ է այդ քողարկված աղանդավոր թեկնածուն, Ամարյանը չբարձրաձայնեց, ասելով, որ այդ մասին կխոսի միայն Հայաստանում հետընտրական զարգացումների ավարտից հետո:
Մի քանի օր շարունակ դասադուլ կազմակերպելու փորձերն անցնում են ապարդյուն։ Հայաստանի բուհերի շուրջ 100-200 ուսանող փետրվարի 25-ից անժամկետ դասադուլ է հայտարարել՝ իրենց բողոքն արտահայտելով փետրվարի 18-ին կայացած ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների դեմ։
Փետրվարի 28-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Մարալիկում, Աշոցքում, Արթիկում, Կոտայքում, Սեւանում, Հրազդանում, Դիլիջանում, Ճամբարակում, Վայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
Թաիլանդը համաձայնության է հասել իսլամիստական ապստամբ խմբավորման ներկայացուցիչների հետ։ Սա հուսադրում է, որ անջատողականների շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարին վերջ կդրվի։ Երկու կողմերը համաձայնագիր են կնքել Մալայզիայում, սակայն բանակցությունների մանրամասները չեն նշվում։
Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետին մեղադրելով կաշառակերության մեջ։ Յանեզ Յանշինի հրաժարականի օգտին քվեարկել են 90 պատգամավորներից 55-ը, 33-ը դեմ են արտահայտվել։ Խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է ընտրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և ֆինանսիստ Ա. Բրատուշեկին։
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։
Ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում /143 դպրոցի հարակից տարածք/ 350-400 հատ ծառերից կազմված կանաչ տնկարկ /գոտի/ երբևէ չի եղել։
920 թվականին Թուրքիան խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝ Խորհրդային Միության փոխարեն ընտրելով ամերիկյան, հետագայում՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը։
Հասկանալով թուրքական վտանգները՝ ԽՍՀՄ կայսրությունը հատուկ զորքեր տեղակայեց Թուրքիայի և Հայաստանի սահմանին և օգնեց Հայաստանի գործոնի ուժեղացմանը...