Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Մահացել է հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը

    Մահացել է հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը

    19.02.2013| 13:33
    ՀՀ առողջապահության նախարարությունը խոր ափսոսանքով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին, 83 տարեկանում, մահկանացուն է կնքել բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Թադևոսի Ափոյանը:
  • Հաղթեց Անանդը

    Հաղթեց Անանդը

    19.02.2013| 12:10
    Կիրակի Բադեն-Բադենում (Գերմանիա) ավարտված շախմատային տոնահանդեսի եզրափակիչ պարտիայում, սև խաղաքարերով առավելության հասնելով Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 6,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:
  • Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

    19.02.2013| 11:47
    Փետրվարի 19-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Միսիսիպիում պաշտոնապես արգելվել է ստրկությունը

    Միսիսիպիում պաշտոնապես արգելվել է ստրկությունը

    19.02.2013| 11:44
    Միսիսիպին ամերիկյան վերջին նահանգն է, որը վավերացրել է ստրկության վերացումը՝ երկրի ամբողջ տարածքում այն ուժի մեջ մտնելուց 148 տարի հետո։ Դա տեղի է ունեցել գիտնական, Միսիսիպիի համալսարանի պրոֆեսոր Ռանջան Բաթրայի շնորհիվ։
  • Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի ֆրանսիական հոսպիտալը

    Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի ֆրանսիական հոսպիտալը

    19.02.2013| 11:43
    Երեկ երեկոյան գրոհայիններն ականանետներից ռմբակոծել են Դամասկոսում գտնվող ֆրանսիական հոսպիտալը, որը գտնվում է Կասաա կոչվող քրիստոնեական թաղամասում։ Ականներից մեկը պայթել է շենքի ներսում, մյուսը՝ ընդունարանի դռան մոտ, ևս մեկը՝ մասնավոր դպրոցի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հասցվել է միայն նյութական վնաս։
  • Չավեսը վերադարձել է հայրենիք

    Չավեսը վերադարձել է հայրենիք

    19.02.2013| 11:41
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Կուբայում վիրահատությունից հետո նրա վերադարձը։ Ինքը՝ Չավեսը, Կարակաս ժամանելուց անմիջապես հետո տեղափոխվել է ռազմական հոսպիտալ։ «Նախագահն իրեն լավ է զգում և շատ ուրախ է վերադառնալ հայրենիք»,- լրագրողներին հայտնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահին այցելելուց հետո։
  • Ասում են...

    Ասում են...

    19.02.2013| 01:03
    ...թե «այլընտրանքային» ուժի` ԲՀԿ-ի ներկայացուցիչները երեկ ողջ օրը պապ ու կաթոլիկ էին գրվել «մի ուրիշ ձև», ինչն էլ մասամբ հունից հանել էր ՀՀԿ տեղական շտաբների «աշխատակիցներին». ԲՀԿ-ականներն այնպես անհագ, քրտնամխած էին աշխատում, կապ պահում ՀՀԿ շտաբի և ընտրողների հետ` հանուն Սերժ Սարգսյանի, որ ՀՀԿ-ականներն օրվա երկրորդ կեսին արդեն «նադայել» էին եղել և չէին էլ թաքցնում իրենց «մուննաթն» այդ առնչությամբ։
  • Երկուշաբթի օրվա նախագահը

    Երկուշաբթի օրվա նախագահը

    19.02.2013| 00:50
    Շաբաթը, ինչպես հայտնի է, սկսվում է երկուշաբթի օրվանից: Թեպետ կան երկրներ, որ շաբաթվա սկիզբը համարում են կիրակին: Հայերս նախընտրում ենք երկուշաբթին: 2013-ի փետրվարին, վեցերորդ անգամ նախագահ ընտրելիս, մենք առաջին անգամ ընտրում էինք երկուշաբթի օրը: Օրն արևոտ էր, բայց ցրտոտ: Ընտրողները հևիհև ընտրատեղամասեր չէին շտապում, բայց 1988 ընտրատեղամասերում եղավ նրանց կեսից ավելին հաստատ:
  • «Սերժն իմ ձայնի կարիքը չի զգում, ոնց էլ լինի, նա կանցնի»

    «Սերժն իմ ձայնի կարիքը չի զգում, ոնց էլ լինի, նա կանցնի»

    19.02.2013| 00:36
    ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին այսօր հանդիպեցի Էրեբունու 13/19 ընտրատեղամասում: Ինչպես ինքն ասաց, ընդամենը իր կնոջ ազգակիցներին է ուղեկցել:
  • «Հըմի դու ըլնեիր, չէիր վերցնի՞»

    «Հըմի դու ըլնեիր, չէիր վերցնի՞»

    19.02.2013| 00:29
    Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններին ցանկացած ընտրատեղամասում «կանգնելուց», ընտրություններին հետևելուց առավել հետաքրքիր է, երբ շրջում ես փողոցներով, լսում մարդկանց բազմաբնույթ խոսակցությունները: