-
31.01.2013|
13:43
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Այսօր կառավարության կայքէջում տեղադրվելու է մեր գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ըստ մեր քաղաքացիների գնահատականների վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետևյալն են. առաջինը բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։
-
31.01.2013|
12:02
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Ալժիր։ Սա վերջին 50 տարվա ընթացքում բրիտանացի վարչապետի առաջին այցելությունն է այս երկիր։ Ալժիրի անկախություն ձեռք բերելուց հետո Մեծ Բրիտանիայի ղեկավարները չէին այցելել այստեղ։
-
31.01.2013|
12:01
Սիրիայի կառավարությունը հայտարարում է, որ իսրայելյան ինքնաթիռները ռումբեր են նետել Դամասկոսի հյուսիս-արևմուտքում գործող կենտրոնի վրա, որտեղ իրականացվում են ռազմական հետազոտություններ։ Ռմբակոծման հետևանքով մահացել է կենտրոնի 2 աշխատակից, 5-ը՝ վիրավորվել են։
-
31.01.2013|
11:57
Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։
-
31.01.2013|
11:55
Ֆեյսբուք սոցիալական ցանցի եկամուտները 2012թ. չորրորդ եռամսյակում կտրուկ անկում են ապրել։ Այս փաստը բացատրվում է հետազոտությունների և մշակումների վրա իրականացվող ծախսերի մեծացմամբ։
-
30.01.2013|
16:13
Հունվարի 28-ին, Փարիզում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը, որն, ի դեպ, աշխատանքային էր, որոշակի հաջողություններ է գրանցել: Այն կարևորվեց հատկապես այն փաստով, որ շուտով շահագործման կհանձնվի Ստեփանակերտի օդանավակայանը:
-
30.01.2013|
13:11
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, որ սրանով Հայաստանը և ԱՄՆ-ն կթևակոխեն համագործակցության նոր փուլ:
-
30.01.2013|
13:10
Հունվարի 30-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արմավիրի, Նոյեմբերյանի, Գորիսի, Գավառի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի ճանապարհահատվածը:
-
30.01.2013|
13:08
ԱՄՆ Կոնգրեսի Սենաստը երեկ Ջոն Քերիին հաստատել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Ջոն Քերիի թեկնածության օգտին, որը մինչ այդ դեմոկրատ սենատոր էր, քվեարկել է 94 օրենսդիր, դեմ՝ ընդամենը 3-ը։
-
30.01.2013|
13:07
Բրիտանիան Մալի և Արևմտյան Աֆրիկա է ուղարկել 330 զինվորների՝ այս տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված ֆրանսիական ուժերին աջակցելու նպատակով։ Բրիտանական կոնտինգենտը խորհրդատվական և ուսուցողական առաքելություն կիրականացնեն Մալիի զինվորների համար։ Ռազմական գործողությունների բրիտանացի զինվորները չեն մասնակցի։