-
09.01.2013|
11:47
Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը չի կարող մասնակցել իր երդմնակալության արարողությանը, որը նախատեսված էր հունվարի 10-ին։ Այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը։
-
08.01.2013|
23:08
Ռուսաստանի Կազան քաղաքի բնակարաններից մեկի սառնարանում հայտնաբերվել է 3-ամյա երեխայի դի: Նա շնչահեղձ է եղել ժամեր շարունակ փակված մնալով սառնարանում: Բնակարանում տղան բնակվում էր մոր և մորեղբոր հետ:
-
08.01.2013|
23:07
Ձյան շերտի հաստության հետևանքով Գյումրիում փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փլուզվել է քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20 տան պատն ու տանիքի մի հատվածը:
-
08.01.2013|
23:05
ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտ 1 միլիոն սիրիացի տառապում է սովից՝ կառավարության կողմից մարդասիրական կազմակերպությունների գործունեության սահմանափակման պատճառով։
-
08.01.2013|
22:58
Երեկ ֆրանսիացի լրագողները «Ժուռնալիստների միության» անունից նամակ են հղել դերասան Ժիրայր Դեպարդիեին` խնդրանքով, բարեխոսել իր «ընկերոջ» կամ «բարեկամ» Վ.Պուտինի առաջ` իրենց ռուս լրագրող-գործընկերների ճակատագրի համար, որոնք «անհայտ և մութ» ճանապարհներով կամ սպանվել են, կամ այժմ գտնվում են բանտում:
-
08.01.2013|
22:56
ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու կմասնակցի Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ հունվարի ութին նա ԿԸՀ է ներկայացրել ութ միլիոն դրամ ընտրագրավը մուծելու կտրոնը:
-
08.01.2013|
22:54
Տիեզերքում հայտնաբերվել է Երկրին նման 17 միլիարդ մոլորակ` հայտնում է BBC-ն: Մեծամասնությունը կյանքի համար հարմար չէ` չկա ջուր և շատ բարձր է ջերմաստիճանը:
-
08.01.2013|
22:52
Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին համերգ կտա Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը հայտնվել է երգչի պաշտոնական կայքում` առանց մանրամասների:
-
08.01.2013|
22:50
Պաղեստինի ազգային վարչակազմը չի կարող ճանաչվել որպես Պաղեստին պետություն` ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
-
08.01.2013|
22:48
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կազմակերպման համար հանրապետության 41 տնտրատարածքներում արդեն ձևավորվել են 1988 ընտրատեղամասեր: