-
05.01.2013|
16:59
Այսօր երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում կնշվի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որին կհաջորդի Ճրագալույցի Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 17:30-ին: Հաջորդ օրը`հունվարի 6-ին տեղի կունենա Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն: Այս մասին տեղեկացնում է «Մայր Աթոռը»:
-
05.01.2013|
15:41
Հունվարի 5-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
-
05.01.2013|
15:40
Երկու մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել անհայտ մարդկանց կողմից արևելյան Քենիայում փախստականների ճամբարի վրա կատարված հարձակման հետևանքով։
-
05.01.2013|
15:38
Էկվադորում սկսվել է նախագահական նախընտրական արշավը։ Փորձագետների կարծիքով՝ ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունի գործող նախագահ Ռաֆայել Կորերան։ Նրա հետ միասին այդ պաշտոնի համար պայքարում է ևս 7 թեկնածու։
-
05.01.2013|
15:36
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հերքել է երեկ տարածված այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իբրև թե ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ։
-
05.01.2013|
15:18
Հունվարի 4-ին, ժամը 18.00-ին լրացավ ԿԸՀ-ում նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը:
-
04.01.2013|
23:50
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար (որից 11-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 29-ը (որից 13-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
-
04.01.2013|
21:49
Tert.am-ի հետ զրույցում, Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի ղեկավարն հայտնել է, որ գայլերը երեկ մտել են գյուղ և մի գիշերվա մեջ մոտ 100 գլուխ ոչխար ոչնչացրել: «Բոլոր ոչխարները պատկանել են մի գյուղացու` Սեյրան Առաքելյանին»,-ասել է գյուղապետ Ատոմ Առաքելյանը:
-
04.01.2013|
21:48
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Օդեսայում, այսօր, կառուցվող սուպերմարկետ է փլուզվել: Աղյուսներից վնասվածքներ ստացած երեք շինարարներ տեղափոխվել են հիվանդանոց: Հնարավոր է ` փլատակների տակ էլի մարդիկ լինեն:
-
04.01.2013|
21:35
Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է մասնակցել երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթի կազմակերպման աշխատանքներից, որ ամեն տարի տեղի է ունենում Յուրմալայում: Նա լրատվամիջոցներին պատմել է, որ զանգահարել է մրցույթի համանախագահ Իգոր Կրուտոյին և հաղորդել, որ այլևս չի ցանկանում մրցույթի կազմակերպմանը մասնակցել, որովհետև «Նոր ալիքը» չի համապատասխանում իր երաժշտական ճաշակին: