-
08.01.2013|
14:55
Արցախի հանրային հեռուստատեսութունը տեղեկացնում է, որ Սուրբ ծննդյան տոնին 1805-ին Կոստանդնուպոլսում հրատարակված Սուրբ Ավետարանը գտել է իր տիրոջը:
-
08.01.2013|
12:33
Հունվարի 8-ին` ժամը 10.15-ի դրությամբ սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Թալին-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը:
-
08.01.2013|
12:32
Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսի առողջական վիճակը, նախորդ շաբաթվա համեմատ, ավելի կայուն է դարձել։ Այդ մասին երկուշաբթի ուղիղ եթերում հայտարարել է կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը՝ կարդալով բժիշկների տված տեղեկագիրը։
-
08.01.2013|
12:30
Պերուում վթարված ուղղաթիռի հետևանքով ավելի քան 7 մարդ է զոհվել։ Մահացածների թվում ԱՄՆ 5 քաղաքացի է։ Ուղղաթիռը պատկանում էր Պերուում նավթի և գազի որոնողական աշխատանքներ կատարող ընկերությանը։
-
08.01.2013|
12:29
Եռօրյա այցով ԱՄՆ ժամանած Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ տեղի կունենա ուրբաթ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
-
08.01.2013|
12:27
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանի սահմանից ամերիկյան անօդաչու սարքերի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 8 մարդ է զոհվել։ Ենթադրվում է, որ մահացածները գրոհայիններ են։ Նրանցից մեկը, ըստ որոշ տվյալների, «Ալ Քաիդայի» անդամ է։
-
08.01.2013|
12:21
Անրի Մատիսի «Պարտեզ» կտավը (1920), որ գողացվել էր Ստոկհոլմի թանգարանից, 25 տարի հետո գտնվել է: Մեկ միլիոն դոլար գնահատվող կտավը Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանից առևանգվել էր 1987 թ. մայիսի 11-ի վաղ առավոտյան:
-
08.01.2013|
12:19
Մոսկվայում պաշտոնապես հայտնվել է Հայդ պարկ: Սոկոլնիկիում ու Գորկու անվան զբոսայգու տարածքում հետայսու կարելի է անցկացնել հանրահավաքներ ու զանգվածային ակցիաներ` առանց իշխանության հետ համաձայնեցնելու, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22.00-ն:
-
08.01.2013|
12:15
Դամասկոսի օպերային թատրոնում հավաքված իր կողմնակիցներին դիմելով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունվարի 6-ին հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է դիմակայել արտաքին ու ներքին մարտահրավերներին:
-
08.01.2013|
12:09
Հունվարի 10-ին նշանակված է Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեստի երդմնակալության արարողությունը, որը կարող է հետաձգվել, քանի դեռ ընտրված նախագահը բուժվում է Հավանայում: