-
27.12.2012|
11:08
Դեկտեմբերի 16-ին Ճապոնիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, և կուսակցության ղեկավար Սինձո Աբեն դեկտեմբերի 26-ին ընտրվել է Ճապոնիայի վարչապետ:
-
26.12.2012|
15:30
Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է «Նոր գիրք» գրախանութը:
Տաղավարում հիմնականում կվաճառվեն հայ գրողների նորատիպ գրքեր, ինչպես նաև ռուս և եվրոպական գրականության լավագույն նմուշներ:
-
26.12.2012|
13:16
Արձակուրդները Հավայան կղզիներում անցկացնող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուրբ ծննդյան տոներն անցկացնում է ընտանեկան նեղ շրջապատում՝ կնոջ և երկու դուստրերի հետ։ ԱՄՆ նախագահի համար հրապարակային միջոցառումներ նախատեսված չեն։
-
26.12.2012|
13:10
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել է նախընտրական պայքարը։ Հոկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ հունվարյան ընտրություններում իր «Լիկուդ» պահպանողական կուսակցությունը կմիավորի ջանքերը «Մեր տունն Իսրայելն է» ծայրահեղ ազգայնական կուսակցության հետ, որը ղեկավարում է նախկին արտգործնԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել է նախընտրական պայքարը։ Հոկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ հունվարյան ընտրություններում իր «Լիկուդ» պահպանողական կուսակցությունը կմիավորի ջանքերը «Մեր տունն Իսրայելն է» ծայրահեղ ազգայնական կուսակցության հետ, որը ղեկավարում է նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։ախարար Ավիգդոր Լիբերմանը։
-
26.12.2012|
13:08
Չինաստանում ճանապարհատրանսպորտային պատահարից 11 երեխաների մահվան պատճառով ժամանակավորապես կասեցվել է 12 պաշտոնյաների պարտականությունների կատարումը։ Մանկահասակ երեխաները մահացել են, երբ ավտոբուսը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 24-ին Գուիկսի քաղաքում։ Մեքենայի վարորդը, որ մանկապարտեզի ղեկավարներից է, ձերբակալվել է։
-
26.12.2012|
13:06
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, ոպեսզի խորհրդարանը կարողանա պաշտոնապես քվեարկել նոր վարչապետի՝ պահպանողական Սինձո Աբեի օգտին։ Կառավարությունը հրաժարական է տվել այսօր առավոտյան հրավիրված հատուկ հանդիպման ընթացքում։
-
25.12.2012|
23:18
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր աշխատասենյակում երկու գաղտնալսող սարք է հայտնաբերվել: Թուրքական Haberler կայքը տեղեկացնում է, որ վարչապետն ուղիղ եթերում է ասել, որ ինքը տեղյակ չի եղել գաղտնալսման մասին և իրեն նախազգուշացրել է ազգային անվտանգության ծառայությունը:
-
25.12.2012|
23:17
ՀԱԿ-ի կենտրոնական շտաբի նիստից հետո համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ դեռևս չի որոշվել նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափը, բայց խոստացել է, որ ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ որոշումը կկայացվի և կներկայացվի հանրությանը:
-
25.12.2012|
23:15
«Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնն ազատվել է պաշտոնից: World affairs պարբերականը հաղորդել է, որ որոշումը կայացվել է Հեռարձակման հարցերով ղեկավարների ամերիկյան խորհրդի դեկտեմբերյան նիստում: Քորնին առաջարկվել է պաշտոնավարել մինչև փետրվար, սակայն նա նախընտրել է արձակուրդ գնալ:
-
25.12.2012|
23:13
Դեկտեմբերի 25-ին ՀՅԴ Գերագույն ժողովը որոշում է կայացրել 2013 թ. նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ, որը կհրապարակվի դեկտեմբերի 26-ին: