-
14.12.2012|
12:32
Ամերիկյան Time շաբաթաթերթի ընթերցողների մեծամասնությունը առցանց հարցման արդյունքում «Տարվա մարդ» անվանակարգում ընտրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Հյուսիսկորեացի երիտասարդ ղեկավարին պաշտոնապես այդ կոչումը կշնորհվի մյուս շաբաթ։
-
14.12.2012|
12:30
ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ պատժամիջոցներ է ընդունել իրանական մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու համար։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
-
14.12.2012|
12:28
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը երեկ հայտարարել է, որ իր կինը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2013թ. հունվարին՝ պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, չի առաջադրի իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում։
-
14.12.2012|
12:27
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հանել է իր թեկնածությունը և չի պայքարի երկրի պետքարտուղարի պաշտոնի համար։
-
14.12.2012|
11:53
Ճապոնիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի ակումբային հերթական առաջնությունը սրընթաց մոտենում է եզրագծին: Հայտնի է արդեն եզրափակիչի առաջին մասնակիցը: Այն բրազիլական «Կորինթիանսն» է, որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով առավելության է հասել եգիպտական «Ալ-Ահլիի» նկատմամբ: Գոլի հեղինակը պերուացի հարձակվող Պաոլո Գերերոն է՝ երկու թիմերի կազմում դաշտ դուրս եկած միակ լեգեոնականը:
-
14.12.2012|
11:51
Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, «Մանչեստր Սիթիի» ղեկավարությունը մինչև տարեվերջ հնարավոր է, որ պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: Ակումբի սեփականատերերը չափազանց դժգոհ են թիմում ստեղծված իրավիճակից, Չեմպիոնների լիգայում ակումբի ավելի քան դժգույն մասնակցությունից:
-
14.12.2012|
00:29
...թե ՀՀԿ վերնախավում այնքան շատ են վիրավորված Գագիկ Ծառուկյանի` կոռուպցիայի մասին Բրյուսելում հնչեցրած հայտարարությունից, որ չեն ցանկացել նրան ու ԲՀԿ-ին հրավիրել իրենց համագումարին.
-
14.12.2012|
00:10
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն:
Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին:
-
13.12.2012|
23:22
«Այդ օրը մենք վերջնական տեսքի և բովանդակության կբերենք նախնական հայտարարությունը, որ ես կատարեցի նոյեմբերի 2-ին և ասացի, որ առաջին անգամ եմ նասնակցելու նախագահական ընտրություններին և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որ այս անգամ ուրիշ է լինելու»:
-
13.12.2012|
23:19
WikiLeaks կայքով հանրաճանաչություն ձեռք բերած Ջուլիան Ասանժը հաստատել է, որ 2013 թ. իր թեկնածությունն առաջադրելու է Ավստրալիայի Սենատի ընտրություններում: