ՀԱԿ-ԲՀԿ առաջին հանդիպումը ՀԺԿ գրասենյակում էր: Սա այն կուսակցության տարածքն է, որի անդամները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բռնությունների ենթարկվեցին:
...թե ԲՀԿ-ում տարանջատումներն ահավոր լայն թափ են ստացել. եթե առաջ այստեղ կային Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի թևեր, հիմա առաջացել են նաև Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի թևեր, որոնք ահավոր անհանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ:
Քաղաքական կոնսուլտացիաները դարձել են ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցը: Բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, մեծ էնտուզիազմով նետվել են այդ գետը, և ում ոնց հարմար է, լողում է: Ռեկորդակիր է, իհարկե, ԲՀԿ-ն` իր հայտարարություններով:
Հանրային ծառայությունների, էներգետիկայի, ձայնային և թվային ոլորտները կընկնեն «Գիլիոտին» ծրագրի թափի տակ։ Ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը կառավարության նիստում ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց նշված ոլորտներում ենթաօրենսդրական ակտերի, օրենքների կրճատման մասին որոշումը` «գլխատումը»։
Եվրոպայի գավաթի հերթական փուլում (Մալագա) հաջող մասնակցություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի ընտրանին` արժանանալով երկուական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների: Ոսկե մեդալներից մեկի հեղինակը մեր հայրենակից Երվանդ Մղդեսյանն է, ով հանդես է եկել 60 կգ քաշային կարգում:
Ավարտվեցին ֆուտզալի աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակիչի խաղերը: Մինչ այս փուլը գերազանց հանդես եկած Ռուսաստանի հավաքականը մրցեց աշխարհի կրկնակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ ու զիջեց 3:2 հաշվով: Հետաքրքրական է, որ ռուսներն այդպես էլ չեն կարողանում կոտրել վրեժի կարմիր աստվածուհու հետ ունեցած խաղերի բացասական հաշվեկշիռը` տասնութ խաղից տասնվեց պարտություն:
Մի քանի օր առաջ լույս աշխարհ եկած Տյագո Մեսին` Լիոնել Մեսիի անդրանիկ զավակը, ստացել է իր կյանքի ամենահիշարժան նվերը: Դա սովորականի կողքին իրականում այնքան էլ ոչ սովորական մարզազգեստ է:
Արցախի «Նոր էջ» թերթի խմբագիր ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆԸ Facebook սոցիալական ցանցում անդրադառնում է չափազանց օրախնդիր և ավելի քան ցավոտ մի հարցի: «Արցախում, հատկապես Ստեփանակերտում առավելապես օգտագործում են գետի ջուրը, այդ թվում՝ խմելու համար,-գրում է նա:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...