Գազայի հատվածում ռազմական գործողությունն Իսրայելի բյուջեի վրա օրական արժենում է 12-15 միլիոն դոլար։ Այսօր նման տեղեկություն է տարածել իրայելյան լրատվամիջոցներից մեկը։
Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծման հետևանքով վիրավորվել է 4 պաղեստինցի լրագրող։ Իսրայելական հրթիռներից մեկն ընկել է Գազա քաղաքի այն շենքի վրա, որտեղ գտնվում են պաղեստինյան լրատվամիջոցների խմբագրությունները։
Այս գիշեր ավելի քան 11 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաքի ծայրամասում բռնկված խոշոր հրդեհից։ Դակայի աղքատ շրջանում հրդեհը սկսել է տեղի ժամանակով ժամը 3-ին։ Կայծը տարածվել է շատ արագ, և հրշեջներից 4 ժամ է պահանջվել, որպեսզի ամբողջությամբ հանգցնեն կրակը։
Այս գիշեր Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլն է: Ինչպես տեղեկացնում են հայ աստղագիտական ընկերության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 8-22-ին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այս գիշերն այն կհասնի իր առավելագույն փուլին, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ:
Ավելի քան 22 երեխա է մահացել Եգիպտոսում ավտոբուսի և գնացքի բախումից։ Վթարը տեղի է ունեցել այսօր երկրի կենտրոնական մասում գտնվող Ասյուտ քաղաքից ոչ հեռու։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 4-6 տարեկան 50-60 երեխա։ Լ
Իսրայելի օդուժն այսօր վաղ առավոտյան ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը Գազայում։ Ականատեսները հայտնում են, որ էական վնաս է հասցվել շինությանը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011 թվականին Հայաստանի մանկատներ ընդունվել են 267 երեխա, որդեգրվել` 74 երեխա: 2011թվ-ի վերջերին, Հայաստանի մանկատներում հաշվառվել է 1115 երեխա:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին և մեծ մենահամերգը: «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով ռոք-համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա նոյեմբերի 19-ին ժամը՝ 19:00, Տիկնիկային Թատրոնի դահլիճում:
Նոր պահանջ ասվածն այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։
Այս պահի դրությամբ...