Հնարավոր չէ, որ դուք կորչեք, Իմ որդիներ, որովհետև ձեր մեջ կա կյանքի կյանքը. այն կյանքը, որ բազում դարերի ընթացքում ոտքի վրա է պահել Իմ հետևորդներին` վտանգի, թշնամանքի, հակառակության ու տրտմության ժամանակ...
Անսահման հպարտ եմ, որ որդիս հայրենատեր է մեծանում։ Հազարավոր մղոններ հեռու եմ իրենից հիմա, բայց ամբողջ էությամբ զգում եմ նրա ոգին։ Ունենալու ենք շատ պայծառ ապագա, հզոր երկիր՝ իր հզոր քաղաքացիներով...
Այն, որ հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր», դա նույնպես վերաբերական-փափուկ ուժի կիրառման շարունակություն է Ադրբեջանի և իր հայաստանյան արբանյակների կողմից...
Համընդհանուր ժեխական մթնոլորտը շատ մեծ ձգողական ուժ ունի, այն աստիճանի, որ երբեմնի լուրջ ու հասկացող մարդիկ էլ, առանց նկատելու և իրենց հաշիվ տալու, աստիճանաբար դրեյֆում են դեպի ամենակուլ ժեխիզմ՝ իրենց լեքսիկոնով ու եղած կամ չեղած մտքերն արտահայտելու լոթի ու «տղամարդկային» ձևերով...
Մի՞թե հնարավոր էր այսքան ու այսպես սխալվել։ Չնայած ընդամենը մեկ ամիս անց ամբողջ ծավալով հասկացել էի սխալի մասշտաբը ու սարսափում էի հետևանքներից։ Ամեն դեպքում, դեռ մի որոշ ժամանակ հույս էի փայփայում, որ ամեն ինչ լավ կլինի...
Լավ չեմ հիշում, բայց 2000 կամ 2001 թվականից եմ մասնակցում Ջահերով երթին։ Նույն ժամանակ էլ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գրասենյակում ծանոթացել եմ Իշխան Սաղաթելյանի հետ...
1915-ից ինձ բաժանում է բավական պատկառելի ժամանակահատված։
Իմ հայրական տանը չխոսելիք թեմա է եղել Եղեռնը, որին զոհ են գնացել հորս երկու եղբայրներն ու քույրերը։
60-ականներին էր...
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...