2023-ին, երբ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի հակասահմանադրական ստատուտը (առկա է անբողոքարկելի ՍԴ որոշում), պատճառաբանվում էր, թե բացառապես Ադրբեջանի ղեկավարի ու բացառապես Ադրբեջանի մյուս ռազմական հանցագործների դեմ միջազգային իրավական պայքարի համար է ՀՀ-ն միանում Հռոմի միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), մինչդեռ Հռոմի ստատուտի վավերացումը հերթական սեպը խրեց ՀՀ-ՌԴ` առանց այն էլ խարխլված հարաբերություններում:
Կարևոր եմ համարում շատ հստակ բացատրել, թե ինչու, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը առ այն, որ ինքը պատրաստ է փաստացի միակողմանի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին։
Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում:
- Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը 0-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր խոստումները խախտում է...
12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քույր Վանենի թագուհին կառուցեց կամուրջն այն ի հիշատակ իր վաղամեռիկ` Աբաս Բագրատունի թագավորի, ով 20 տարին չբոլորած «կիսավրե խավարեալ» մեծ սգի ու ողբի մեջ թողնելով Կյուրիկյան իշխանուհուն։
Պատերազմը ի սկզբանե հնարավոր չէ լեգիտիմ դարձնել, դրա համար որևէ մեկին մեղադրելը ոչ թե պարզապես անհեթեթ է, այլ խիստ վտանգավոր: Մասնավորապես, երբ Սահմանադրություն ընդունելը դիտարկվում է իբրև, այսպես կոչված, խաղաղության նախապայման կամ երաշխիք, ապա ողջամտորեն ճանապարհ ենք հարթում այն կեղծ եզրահանգման համար, թե իբր հայ ժողովուրդը դեմ է խաղաղությանը...
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի պատճառով, հայտնվել է սեղանի վրա: Մեր երկիրը քննարկման օբյեկտ է դարձել: Փաշինյանը, պատկերավոր ասած, մտել է բանակցային սեղանի տակ ու պատրաստ է տակից ստորագրել սեղանի վրա դրված ամեն մի թղթի տակ: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին...
Ես իմ ֆսֆսոց, տնքտնքոց գաղտնի կը պահեմ, կ՛ամչնամ, գիշեր ինքս ինծի կը տնքամ, կը ֆսֆսամ, առաւօտ ցոյց կու տամ, թէ առողջ, առոյգ եմ։ Ու գիտե՞ս, առողջ, առոյգ կը մնամ։ Հայը այդպէս է։ Մէկ ուրիշ պատուական յատկութիւն ալ ունի, գիր շատ կը սիրէ...
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...