-
18.01.2013|
13:27
Հասկանալի է, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ. նրանք մեր անկախության տարիներին դարձել են «Երևանի ուժեղներ» և կարողացել են իրենց կամքն ու ճաշակը թելադրել մայրաքաղաքի տարբեր պաշտոնական անձանց: Եվ Երևանի կենտրոնում, Թամանյանի ոգեղեն հրապարակի հարևանությամբ անգամ, սկսեցին վեր խոյանալ մասշտաբային անհոգի շենքեր ու համալիրներ։
-
18.01.2013|
13:24
Առաջիկայում կհայտարարվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, որին մտադիր է մասնակցելու տեխնիկական գիտությունների թեկնածու, մասնագիտությամբ էկոլոգ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ։ Նշենք, որ նույն պաշտոնի համար նոյեմբերի 23-ին անցկացված մրցույթում վերջինս հանձնաժողովի անդամ էր։
-
18.01.2013|
13:22
Հաճելի է ամեն առավոտ աշխատանքի գնալիս կրպակից գնել քո նախընտրած թերթը, մի գավաթ սուրճ վայելելով և թերթն աչքի անցկացնելով սկսել աշխատանքային օրդ: Երևանյան այս սովորությունն Աբու Դաբիում մի քիչ փոխակերպվում է: Այստեղ մամուլի կրպակի չեմ հանդիպել, բայց թերթեր կարելի է ձեռք բերել առևտրի կենտրոններից, գրախանութներից, հյուրանոցներից: Թերթերն արժեն 2-3 դիրհամ: Երկրի բնակչության համար գինը մատչելի է:
-
18.01.2013|
12:54
Հայաստանում արտագաղթի տվյալները գնալով ավելի մտահոգիչ են դառնում. 2012թ. Հայաստանից արտագաղթել է 42 հազար 764 մարդ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է 2012թ. Հայաստանից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը, ըստ որի՝ ՀՀ-ից մեկնել է 2 մլն 234 հազար 597 մարդ, վերադարձել 2 մլն 191 հազար 833-ը:
-
17.01.2013|
19:45
ՀՀ գլխավոր ստոմատոլոգ ԼԱԶԵՐ ԵՍԱՅԱՆԸ և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ ԱՇՈՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մամուլի ասուլիսում անդրադարձել են «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո ստոմատոլոգիական ծառայության հարկերի բարձրացման և այլ խնդիրների:
-
17.01.2013|
15:58
Սպիրտային խմիչքի հաճախակի օգտագործումը ձևավորում է հոգեբանական ու ֆիզիկական կախվածություն` ալկոհոլիզմ: Ալկոհոլի չարաշահումը, ինչպես գիտենք, իր վնասակար ազդեցությունն է թողնում օրգանիզմի վրա, որից էլ առաջ են գալիս մի շարք հիվանդություններ:
-
16.01.2013|
18:00
Անցյալ աշնանը, անգամ մեր տրանսպորտային անսկիզբ-անվերջ պորտապարի համար, մի զարմանալի դեպք արձանագրեցի, որը կրկնվեց օրեր առաջ։ ՈՒրեմն, փոխադրումների կեղեքիչ ժամն է, երեկոյան 18.00-ն։
-
16.01.2013|
16:46
«Շնորհիվ» հարկային նոր փաթեթի, այս տարվանից կբարձրանան ատամնաբուժական ծառայությունների գները։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության անատամ մարդկանց թիվը կավելանա` ինչը բացասաբար կազդի մարդու ընդհանուր առողջության վրա։ Իսկ թե ինչու «շնորհիվ» հարկային նոր փաթեթի, քիչ հետո կխոսենք։
-
16.01.2013|
15:02
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահ է, որ այս տարի չգազիֆիկացված շրջաններ մայրաքաղաքում չեն լինի։ Սակայն դրա համար կառավարությունը պետք է հատկացնի 200 մլն դրամ։
-
16.01.2013|
15:01
«Սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է ուշադրության կենտրոնում»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա կառավարության նիստում և հիշեցրեց, որ նախագահը կարևորել է սոցիալական ոլորտում բնակշինարարության ծրագրերը։