Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը։ Ամբարիշտների բազուկները կխորտակվեն, և Տերն արդարներին հաստատ կպահի։ Նա գիտե անմեղների օրերը, նրանց ժառանգությունը հավիտյան կլինի։
Փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Բարեկենդանը քրիստոնեական ժամանակների ամենասպասված տոներից է, երբ հավատավոր մարդը նախապատրաստվում է զատկական Մեծ պահքին, բայց մինչ սկսելը այդ օրը իրեն թույլ է տալիս ճոխ ու կենդանական կերակուրներով սնվել, միաժամանակ ուրախ երգ ու պարով ուղեկցելով, քանզի գալու են երկար ու ձիգ պահքի օրերը, որն այս տարի սկսվում է փետրվարի 16-ին և ավարտվում Զատկի սուրբ Հարության տոնին՝ ապրիլի 5-ին։
Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստված նրանց դժնիկի պես ողջ-ողջ պիտի այրի բարկությամբ։ Արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ։
Վերջերս մեր մտավորականների շրջանում արմատացել է այն վարկածը, թե Աստվածաշնչում նկարագրված ամաղեկացիները հնագույն հայերն են, ու այդ թյուր եզրույթից բխող յուրովի մեկնություններ են անում` յուրաքանչյուրն իր բնագավառին հարիր:
Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակին»:
Ղուկասի Ավետարանի 13-րդ գլխում նկարագրվում են դրվագներ, որտեղ այնպիսի պատահարներ են լինում, որտեղ մարդիկ զոհվում են: Երբ Հիսուսին հարցնում են, թե ինչու այդպես եղավ, նա պատասխանում է, որ եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք (Ղուկ.13.1-5):
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...