Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 
  • «Կործանումից առաջ հպարտությունն է գնում»

    «Կործանումից առաջ հպարտությունն է գնում»

    25.06.2013| 12:02
    Նախագահական քարոզարշավի ընթացքում նա ասաց, որ եթե իր կուսակցությունից 500000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից: Անշուշտ, նա ստացավ իրեն հարկավոր ձայները… բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.06.2013| 00:13
    Աստված և Տեր, կյանք և արարիչ, ողորմած, գթած, լույս, ներողամիտ, անոխակալ, մարդասեր, ամենագութ, պարգևատու, փրկիչ, օրհնյալ, գովյալ, բարեբանյալ, պատսպարան վստահության, առանց նենգության բարի, առանց խավարի ճառագայթ, մեղքերի քավիչ, վերքերի բուժիչ, անհասանելիներին` հնարք, անմատչելիներին` մերձավոր, հուսահատվածներին` ելք, անունդ խոստովանված` Աստծո Որդի, և Քեզ հետ հզոր և ահավոր Հորդ, և Քեզ հետ երկրպագելի ամենակալ Սուրբ Հոգուդ փառք և երկրպագություն հավիտյանս հավիտենից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.06.2013| 00:12
    Խայտացին երինջներն իրենց մսուրներում, ապականվեցին գանձերը, տապալվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։ Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետև նրանք արոտ չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։
  • Ծիծեռնավանք

    Ծիծեռնավանք

    21.06.2013| 12:11
    Ո՞վ չգիտի, որ հայոց Արցախ աշխարհը լեցուն է սրբատեղերով։ Ո՞վ չի հիացել Գանձասարով ու Դադիվանքով։ Փաստենք, սակայն, որ այդ հրաշքների կողքին կան նաև այնպիսիք, որոնք, ճիշտ է, հայտնի չեն, բայց իրենց հրաշագեղությամբ ու պատմական հնամենիությամբ բոլորովին չեն զիջում առաջիններին։ Զորօրինակ, Ծիծեռնավանքը։ Երբ առաջին անգամ տեսա վանքը, այն ինձ Նոյյան տապան թվաց, որ հենց նոր է իջել բլրի վրա։
  • Սրտի խոսք 21-րդ դարի հայ երիտասարդին

    Սրտի խոսք 21-րդ դարի հայ երիտասարդին

    21.06.2013| 11:56
    21-րդ դարի սիրելի հայ երիտասարդ, ես Հայաստանյայց առաքելական մեր Սուրբ և Մայր եկեղեցու պարզ սպասավոր եմ, ու իմ սերը եկեղեցու նկատմամբ սկսվել է տասը տարեկանից, երբ ես իմ առաջին քայլերն էի կատարում հոգևոր ասպարեզում, աշխարհում հայտնի առաջին քրիստոնյա քաղաքում, որը կոչվում է Էջմիածին, այսինքն` իջավ Միածինը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.06.2013| 00:33
    Մեկ բան խնդրեցի Տիրոջից, և սա՛ է խնդրանքս. կյանքիս բոլոր օրերին Տիրոջ տան մեջ բնակվել, ըմբոշխնել Տիրոջ վայելչությունը և Նրան պաշտել Իր տաճարի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.06.2013| 00:30
    Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ նրա արդարությունը։
  • «Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար»

    «Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար»

    18.06.2013| 11:26
    Այս կյանքում կան երկու արգելող պատճառներ, որոնք, իբրև գլորելու պատրաստ քարեր, կանգնած են մեր ոտքերի առջև: Դրանցից առաջինը մարմինն է, իսկ երկրորդը` աշխարհը: ՈՒրեմն եկեք քննարկենք խնդիրը, որպեսզի պարզենք` հիշատակվածները հավիտենական մի կյանք արժե՞ն, որոնց համար ներկա կյանքը մեր ձեռքից բաց թողնելու փորձության մեջ ենք, կամ թե սրանք կորցնելը հավիտենական կորստից ավելի՞ ծանր է:
  • «Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն`  չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

    «Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն` չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

    18.06.2013| 11:08
    Հայտնի է, որ «Նարեկ»-ը օժտված է բուժիչ հատկություններով: Նրա ընթերցանությունը բարերար է ազդում ոչ միայն հայի, այլև այլազգի հիվանդների վրա, որոնք նարեկաբուժության արդյունքում ապաքինվում են: Այսինքն, կարևորը ոչ միայն Նարեկացու «Մատյան»-ի բառերի իմաստն է, այլև նրանում ամփոփված տիեզերական տեղեկույթը, որը շրջապատին է փոխանցվում ընթերցանության ժամանակ առաջացող ձայնային տատանումների` վիբրացիաների ձևով:
  • Շնորհակալության աղոթք

    Շնորհակալության աղոթք

    18.06.2013| 00:24
    Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։