ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

6,2 % տնտեսական աճ պետք է ապահովել

6,2 % տնտեսական աճ պետք է ապահովել
28.02.2013 | 21:05

Կառավարության նիստի վերջում Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց ԱՎԾ-ի 2012-ի ուսումնասիրությունները, որոնց արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 7,2 %։ «Սա նշանակում է, որ մենք կարողացել ենք ապահովել ՀՀ նախագահի սահմանած նշաձողը»,- ասաց վարչապետը և գործադիրի ուսերին դրեց 2013-ի բեռի պատասխանատվությունը։ Վարչապետն ընդգծեց, որ այս տարի սպասվում է լարված աշխատանք, քանի որ, ըստ պլանավորվածի, 6,2 % տնտեսական աճ պետք է ապահովել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ