ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Խորհրդարանական կառավարման համակարգում պառլամենտը բոլորովին այլ դիմագիծ պետք է ունենա

Խորհրդարանական կառավարման համակարգում պառլամենտը բոլորովին այլ դիմագիծ պետք է ունենա
16.08.2026 | 14:02

Եվ այսպես, ՀՀ Ազգային ժողովի գործունեության առաջին շաբաթները բավականին հակասական տպավորություններ ծնեցին հանրության շրջանում: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության քաղաքական ուժերին ձայն տված մեր հայրենակիցները տարակուսած են: Պատճառը խորհրդարանում հնչող ելույթների բովանդակությունն է, ոճը և թեմատիկան: Առաջին գործը, որին ձեռնամուխ եղավ նորընտիր խորհրդարանը, նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների ընտրությունն էր: Տրամաբանությունը թելադրում է, որ թեկնածուները ներկայացնեն իրենց աշխատանքի կազմակերպման սկզբունքները, նպատակները, ծրագրերը և այլն: Այս դեպքում հանրության և առաջին հերթին նրան ընտրող պատգամավորների համար պետք է, որ ճշտվեին թեկնածուի գործունեության բոլոր կողմերը: Այնինչ, առաջին շաբաթները հագեցած էին իշպանության և ընդդիմության պատգամավորների սև փիառով: Մի պահ ինձ թվաց, թե գտնվում ենք նախընտրական փուլում, որի ժամանակ հասկանալի են մրցակցի վարկանիշը գցելուն նպատակաուղղված գործողությունները: Քաղաքական-ծրագրային-աշխատանքային սկզբունքներին նվիրված ելույթների և հարց ու պատասխանի ժամանակ մենք տեղեկացանք, թե ով ինչ է արել նախկինում, ում եղբայրն ու կինը որտեղ են աշխատում, ալան-թալանի մասին արկածային պատմություններ, ծաղրանքներ և վիրավորանքներ, առակներ և սպառնալիքներ: Իրավիճակը իսկապես շատ ճնշող է: Չէ՞ որ խորհրդարանական կառավարման համակարգում պառլամենտը բոլորովին այլ դիմագիծ պետք է ունենա: Իրավիճակից դուրս գալուն էր նպատակաուղղված պրն. Ռուբինյանի կարճ աշխատանքային պայմանավորվածությունը խմբակցությունների ղեկավարների հետ աշխատանքի ոճը փոխելու և ելույթներն ու հարցերը սահմանափակելու վերաբերյալ: Նորընտիր նապագահի այս քայլը, հուսով ենք, ժողովրդի ընտրյալներին կբերի կառուցողական դաշտ: Մեզ պետք օրենսդիր բարձրագույն իշխանության աշխատանքի արդյունավետություն: Գրական-գեղարվեստական-երգիծաբանական ծաղրող խոսքը ժողովուրդը բավականին երկար ժամանակ լսել է, և դրա կարիքը հիմա չկա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ