«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Առաքելություն՝ ժամանակի հոսքից դուրս

Առաքելություն՝ ժամանակի հոսքից դուրս
16.10.2026 | 15:42

Շուրջ տասնյոթ տարի է, ինչ իմ մասնագիտական ու մարդկային ճանապարհը հանգրվանել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում՝ որպես գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ։
Այս տարիները սոսկ օրացուցային ժամանակագրություն չեն, այլ լույսով ու ապրումներով հյուսված մի կենսագրություն՝ լեցուն Հիպոկրատյան ուխտին անդավաճան մնալու ամենօրյա պատասխանատվությամբ և կյանքի արարման աստվածային հրաշքին հաղորդակից լինելու բերկրանքով։
Այս երկարամյա, նվիրական ու վստահելի համագործակցության համար, որն ինձ հնարավորություն ընձեռեց անմնացորդ ծառայելու բժշկի իմ բարձրագույն առաքելությանը, հոգու պարտք եմ համարում խորին շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Արշակի Գրիգորյանին, փոխտնօրեն Արմինե Յուրիի Բաբինյանին և մեր ողջ նվիրյալ անձնակազմին։
Հարազատ այս տանիքն ու հիվանդանոցային պատերն ինձ համար վաղուց դադարել են լոկ աշխատավայր լինելուց. սա վերածվել է իմ երկրորդ օջախի՝ մի տաքուկ ու հարազատ միջավայրի, որտեղ ես ինձ մշտապես զգացել եմ գնահատված, պաշտպանված ու սիրված։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Մանկաբարձ-գինեկոլոգ

Հ.Գ.
«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է... Չես կարող երկու անգամ մտնել նույն գետը»։
Բայց երբ քո էությունը նվիրում ես կյանքի անդադար հոսքին ու նոր արշալույսների ծննդին ականատես լինելուն, գիտակցում ես՝ գետը թեև փոխում է իր հունը, բայց տարիներ առաջ տրված մարդասիրության ուխտը, այս տան ջերմությունն ու ձևավորված անխզելի կապերը մնում են անփոփոխ, անժամանցելի ու հավերժ։
Դիտվել է՝ 124

Մեկնաբանություններ