«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.06.2026 | 00:06
Բարերար Տեր,
Քո սիրով հագեցրու իմ քաղցը, ծարավս լցրու Քո առատաբուխ շնորհով, քանզի անդադար Քեզ մոտենալ եմ փնտրում և Քեզ նայել հարաժամ տենչում։
Միշտ փափագում Քո շնորհները և հանապազ կարոտում Քո ողորմությունը։
Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչն ու Ստեղծողը, ո՞ւմից խնդրեմ օգնություն։
Ընդունի՛ր տկարիս և բժշկիր։
Ամեն։

Սուրբ Հովհան Մանդակունի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3883

Մեկնաբանություններ