Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ոչինչ իր տեղում չէ

Ոչինչ իր տեղում  չէ
13.08.2026 | 19:42

Ասում են՝ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի: Բայց դա այնքան էլ այդպես չի: Երկարատև սպասման մեջ ժամանակը նախ փլուզում, իսկ հետո տրոհում ու փոշիացնում է այն ամենը, ինչը տրվել էր նրան ի տնօրինություն: Եվ երեկվա կենսաթրթիռ ոգին վաղը դառնալու է հյուծված ու գունազերծ հիշողություն, երեկվա թանձրացած ավյունը վաղվա մեջ ստվեր է լինելու:

Հետո՝ ինչ-որ մի պահի, դու ինքդ էլ պիտի տարակուսես, թե այդ ինչի՞ն էիր սպասում երկարատև ու համառորեն, երբ օրերի ընչաքաղց երախը վաղուց կլանել է նրան, ծամել է լույս մարմինը, իսկ քեզ սնուցել է սին հույսերով: Ու հիմա, երբ նրա թողած դատարկության մեջ դու խուճապահար այսուայնկողմ ես հրում քեզ թողնված մնացորդը, վերստին շարունակում ես կարծել, թե այդ ժամանակն է հմտաբար շտկում ու հարդարում քո խառնափնթոր կյանքի խորշերն ու դարակները: Մինչդեռ ոչինչ էլ իր տեղում չէ: Դու սպանեցիր ժամանակը, ժամանակն էլ սպանում է քեզ:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ