Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.10.2025 | 22:00
Տե՛ր իմ,
Շնորհակալ եմ այս օրվա համար,
որ տրվել է ինձ՝ քայլելու Քո ճանապարհով,
շնչելու Քո խաղաղությամբ,
ևտեսնելու Քո արարման գեղեցկությունն այս աշխարհում։
Պահպանի՛ր ինձ չարության, նախանձի և թշնամանքի ծուղակներից,
որ օրս անցնի խաղաղությամբ ու համբերությամբ։
Թող ոչ մի վատ խոսք, ոչ մի չար մտադրություն չկարողանա մտնել իմ սիրտը։
Փա՛ռք Քեզ, Տե՛ր,
որ ինձ պահպանում ես թշնամանքից,
որ չեմ մոլորվում չարի ազդեցություններից,
Փա՛ռք Քեզ, Տե՛ր,
այս օրվա համար,
Փա՛ռք Քո անսպառ ողորմությանը,
այժմ և հավիտյանս հավիտենից,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4234

Մեկնաբանություններ