Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.12.2025 | 22:00
Տե՛ր իմ ու Փրկիչ,
որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, խոնարհ հոգով ու բաց սրտով բարձրացնում եմ իմ աղոթքը դեպի Քո անսահման ողորմածությունը։
Տե՛ր,
Եթե այս օրը լինի ծանր,
գայթակղություններով լի կամ սրտիս մեջ խռովք առաջացնող,
մի՛ թող, որ ես մոռանամ Քո ձեռքի զորությունը։
ՈՒժ տուր, Տե՛ր, ոչ թե խուսափելու համար,
այլ հաղթահարելու`աղոթքով, հեզությամբ և մաքուր սիրով։
Քեզ փառք, որ պահում ես իմ հոգին ու մարմինը,
Քեզ փառք, որ լցնում ես իմ կյանքը սիրով, իմաստությամբ ու խաղաղությամբ,
Քեզ փառք, որ ուղեկցում ես ինձ ամեն քայլում,
Այսօր, և միշտ, և հավիտյանս։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3538

Մեկնաբանություններ