Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.12.2025 | 22:00
Տե՛ր,
հոգիների և մարմինների Բժիշկ,
Լսիր սրտիս աղաչանքների ձայնը,
Դու, որ հոսում ես անգամ այնտեղ,
ուրմեղավոր շուրթերն են կանչում Քո անունը։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր,
Քանզի Դու երբեք անտարբեր չես
Քեզ խնդրողների հանդեպ,
նայիր ինձ էլ՝ գթությամբ ու ողորմությամբ։
Քո առաջ կանգնած եմ՝ ոչ արդարությամբ,
այլ՝ գթության հույսով։
Որովհետև Դու ես այն Լույսը,
որ չի մարում մեղավորի ներսում,
և այն Սերը, որ չի թողնում մարդուն միայնակ։
Եվ թող Քո անունը փառավորվի աշխարհի բոլոր անկյուններում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2873

Մեկնաբանություններ