Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.12.2025 | 22:00
Զորությունների Տեր,
ծնրադրում և երկրպագում եմ Քո կենդանի ներկայության առաջ իբրև խոնարհ զավակ։
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Քո Խաչով սրբագործի՛ր ինձ,
ՔոՀարությամբ զորացրու ինձ։
Պահպանի՛ր ինձ
յուրաքանչյուր ժամի մեջ,
յուրաքանչյուր խոսքի մեջ,
յուրաքանչյուր ընտրության մեջ։
Թող իմ կյանքը
դառնա վկայություն,
ոչ թե խոսքերով միայն,
այլ ապրած հավատքով։
Փառք Քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2897

Մեկնաբանություններ