Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.12.2025 | 22:00
Տե՛ր իմ Աստված,
լույսը բացվեց Քո հրամանով,
և արեգակը ծագեց Քո ողորմությամբ։
Օրհնյալ ես Դու, Տե՛ր,
որգիշերվա խավարից հանում ես լույսը և հոգու տագնապից՝ խաղաղությունը։
Տե՛ր,
Դու երբեք չես ուշանում,
և Քո ժամանակը չի շեղվում ճշմարտությունից։
Մարդկային մեր սիրտը հաճախ շտապում է։
Բայց երբ մեր սիրտը անհանգստանա ապագայից, հիշեցրու մեզ Քո հավիտենական ներկայությունը։
Երբ մեր մտքերը ծանրանան հոգսերով,
թող Քո խաղաղությունը պարուրի մեզ։
Դու ես իմ ուժը, իմ խաղաղությունը
և իմ փրկությունը և օրհնյալ է Քո սուրբ անունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն»
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3265

Մեկնաբանություններ