Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Սա սոցիալական քաղաքականություն չէ, սա ընտրական հաշվարկ է

Սա սոցիալական քաղաքականություն չէ, սա ընտրական հաշվարկ է
25.02.2026 | 12:23

Թոշակառուն 10.000 դրամը կստանա մի ձեռքով, իսկ մյուս ձեռքով կվճարի՝

-թանկացած սնունդ,

-թանկացած դեղեր,

-թանկացած տրանսպորտ,

-թանկացած կոմունալներ։

Արդյունքում՝

-բյուջեն ոչինչ չի կորցնում,

-իշխանությունը շահում է քաղաքական միավորներ,

-իսկ թոշակառուի իրական վիճակը չի փոխվում։

Սա սոցիալական քաղաքականություն չէ։

Սա ընտրական հաշվարկ է, որտեղ «բարձրացումը» պարզապես խայծ է,

իսկ իրական գինը վճարվում է մի քանի ամսում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ