ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Կուսակցական քվեարկությունը դառնում է մենաշնորհի վավերացում

Կուսակցական քվեարկությունը դառնում է մենաշնորհի վավերացում
04.08.2026 | 22:57

Ժողովրդավարությունը հոգնեցնող է, երբ ստիպված ես պատասխանատվություն կրել։ Բայց այն վերածվում է կատարյալ ֆարսի, երբ 63 ձայնը դառնում է անխախտ մաթեմատիկական constante՝ անկախ նրանից, թե ինչ փաստարկ, փաստաթուղթ կամ 10,000 դոլարանոց հարցական կհայտնվի ամբիոնում։

Երբ քաղաքական մեծամասնությունը դադարում է բանավիճել և անցնում է «կարևոր չէ ինչ եք ասում, մենք թվով շատ ենք» տրամաբանությանը, դա արդեն քաղաքականություն չէ։ Դա ավտորիտարիզմի բազային մոդելն է։

Կատարեմ կարևոր մի քանի դիտարկում և շեշտադրում:

Բազմակարծության դեֆիցիտը՝ համակարգային սպառնալիք

Երբ կուսակցության ներսում չկա ոչ մի այլակարծություն, չկա ոչ մի ձեռնպահ կամ դեմ, դա ոչ թե համախմբվածության նշան է, այլ՝ քաղաքական մոնոլիտիզմի։ Այն նույն համակարգերի, որոնց դեմ ժամանակին պայքարում էին հենց այսօրվա իշխանավորները։ Երբ որոշումները կայացվում են ոչ թե արժանիքների, այլ հավատարմության քվոտայով, պետական ապարատը դադարում է ծառայել հանրությանը։

Քաղաքականությունը և իրականությունը

Պաշտոնների բաշխումը, ընտանեկան բյուջեների «հաստացումը» և բարձրագույն ամբիոններից հնչող անբովանդակ, իրականությունից կտրված ճառերը ցույց են տալիս մեկ բան․ իշխանական էլիտան կորցրել է կապը հասարակության իրական խնդիրների հետ։ Երբ երկրի անվտանգությունն ու տնտեսությունը տատանվում են, իշխանական օրակարգի գլխավոր հարցը մնում է պաշտոնների ու արտոնությունների վերաբաշխումը։

Ավտորիտար ոճի «վարակիչ» մոդելը

Ամենավտանգավոր միտումը հարևան ավտորիտար համակարգերի վատագույն ավանդույթների ընդօրինակումն է:

Մեկ անձի կամքի անվերապահ կատարում:

Քննադատության և փաստերի լիակատար արհամարհում:

Ինստիտուտների վերածումը դրոշմակնիքի.

Եթե իշխանությունը քննադատությանը պատասխանաում է միայն կոճակ սեղմելու մեխանիկական ուժով, ապա նա ոչ թե հաղթում է բանավեճում, այլ խոստովանում է իր փաստարկների սնանկությունը։

Հարց՝ համաքաղաքացիներին

Արդյո՞ք սա այն «նոր Հայաստանն» է, որտեղ Ազգային ժողովը պետք է աշխատի մեկ մարդու կամքով, թե՞ ժամանակն է վերադարձնել իրական քաղաքական բանավեճն ու պատասխանատվությունը։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 160

Մեկնաբանություններ