Փաշինյանը լավ բռնել է ընդդիմադիրների տամարը, ու սա տևում է արդեն 6-7 տարի. ելնում ԱԺ-ից մի մառազմատիկ միտք է արտանետում, մի շաբաթ բոլորն այդ միտքն են քննում ու դատում...
Մեր այսօրվա իրականությունը նման է մի մեծ խորտակված նավի տախտակամածի։ Բոլորը կանգնած փիլիսոփայելով պատմում են, թե ինչպես պետք է կառավարվեր նավը, որպեսզի չխորտակվեր, ով ինչ պետք է աներ, ով էր թույլ, ով՝ անհամարձակ ու կամազուրկ...
Երգի ճանապարհին նրա առաջին քայլերը սկսվել են դպրոցական երգչախմբում։ Թեև կյանքի հանգամանքների պատճառով նրան չի հաջողվել ստանալ համակարգային երաժշտական կրթություն, դա բնավ չի խոչընդոտել նրա կայացմանը, որպես բեմի լիարժեք ու ինքնատիպ կատարող...
Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերը Թուրքիայի էլեկտրական բաշխիչ ցանցին միացնելու համար։ Ահա և ամբողջ կինոն Սամվել Կարապետյանի դեմ...
Տևական ժամանակ բանակցային փաթեթի հրապարակման «սպառնալիքը» բերանի ծամոն դարձրածները այսօր հրապարակեցին Արցախի բանակցային փաթեթի որոշ փաստաթղթեր։ Եթե ավելի լուրջ՝ դրանք բանակցությունների գործընթացից ծաղկաքաղ արված ինչ-որ ֆրագմենտներ էին, որոնք ներկայացվել էին փաշինյանական ռենտգենով անցնելուց հետո...
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...