Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Խնդիրը մեր եկեղեցու ազգային գործունեությունն է, որը վախեցնում է Թուրքիային ու Ադրբեջանին

Խնդիրը մեր եկեղեցու ազգային գործունեությունն է, որը վախեցնում է Թուրքիային ու Ադրբեջանին
11.12.2025 | 18:33

Ամենայն Հայոց կաթողիկոսին ոչ ոք չի կարող գահընկեց անել, եթե նա ինքը չի հրաժարվել աթոռից կամ եթե չի ընդունել այլ կրոնական ուղղություն (կաթոլիկ, իսլամ կամ այլ):

Նիկոլ Փաշինյանը կարող է իր կողմը գրավել բազմաթիվ քահանաների կամ եպիսկոպոսների, կարող է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հրահանգել հարձակվելու Մայր Աթոռի վրա, կարող է կալանավորել սկզբունքային հոգևորականներին, կարող է նույնիսկ կալանավորել Վեհափառին, բայց եթե Գարեգին Բ-ն անսասան մնա իր սկզբունքներում ու չենթարկվի ճնշումներին, ոչ ոք չի կարողանա նրան զրկել կաթողիկոսական աթոռից։

Կարող եք հարց տալ, թե ինչու է պարտադիր հենց Գարեգին Բ-ի մնալը որպես կաթողիկոս. գուցե հրաժարակա՞ն տա, որ եկեղեցին այսպիսի հետապնդման չենթարկվի։

Իրականում Նիկոլ Փաշինյանի թիրախում Գարեգին Բ-ի անձը չէ։ Խնդիրը մեր եկեղեցու ազգային գործունեությունն է, որը վախեցնում է Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս կողմից, լավ ժամանակ է Հռոմի պապի համար, որ թուլացնի անկախ Առաքելական եկեղեցին։

Եթե Գարեգին Բ-ն զրկվի կաթողիկոսի աթոռից, իշխանության սպառնալիքներով ու ճնշումներով, զոռբայությամբ նրա փոխարեն այդ պաշտոնին կդնեն Նիկոլին հնազանդ մի հոգևորականի, ասենք, կաշառակեր ու անսուրբ բենթլի Կճոյանին, որը խոնարհ կլինի նաև մեր թշնամիներին, կհրաժարվի Արցախի ու Արարատի գաղափարից։

Այլ կերպ ասած, Գարեգին Բ-ի կաթողիկոս մնալը ոչ թե անձի, այլ մեր սուրբ եկեղեցու անվտանգության ու ազգային քաղաքակրթական խնդիր է։

Սիրելի հայրենակիցներ, մի անհանգստացեք Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից։ Դրանք ավելի շատ հոգեբանական նպատակներ ունեն։

Աստված ամուր պահի Վեհափառին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ