«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Այս ԱԺ-ն առավելագույնս է մեզ մոտեցնելու իշխանափոխությանը

Այս ԱԺ-ն առավելագույնս է մեզ մոտեցնելու իշխանափոխությանը
09.08.2026 | 17:51

Ես չեմ կիսում քաղաքական դաշտի հոռետեսությունը ԱԺ-ի այս նոր կազմի հարցում։ Կարծում եմ, որ այս ԱԺ-ն առավելագույնս է մեզ մոտեցնելու իշխանափոխությանը, քան կարող էր լինել որևէ այլ` ռադիկալ տրամադրված կազմի դեպքում։ Այլ հարց է, որ այդ իշխանափոխությունը խորհրդարանական ուժերը չէ, որ անելու են։

Բայց, ինչ խոսք, առանձին տրագիկոմեդիա է, որ ԱԺ պատգամավոր են դարձել անձի ձևավորման այնքան էլեմենտար խնդիրներով մարդիկ, որոնց ճեպազրույցները նայելիս անգամ նրանց հայացքի, կանգնելու ձևի, խոսքի ու մաներաների մեջ անթաքույց նկատելի է այլ քաղաքական գործիչների անտաղանդ պարոդիան։ Կարեկցանք կապրեի, եթե խոսքը Հայաստանի ճակատագրի մասին չլիներ։

Միքայել Նահապետյան

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ