Վերջին մի քանի օրերին ողջ համացանցում տարբեր ՔՊ-ական դեմքեր հրապարակում են ՔՊ նախընտրական ցուցակի իրենց համարներն ու մարդկանց հորդորում իրենց օգտին քվեարկել...
Եկա՝ ասեմ, որ Էփշտեյնի սկանդալային տեսանյութերը չեմ նայել, չեմ էլ նայելու, ցավոք, ես այդ ամենին վաղուց եմ ծանոթ և տարիներով մտատանջությունների դժոխքով եմ անցել, մինչև կարողացել եմ հաղթահարել այն...
Բանաստեղծական երանգով մատուցվող Աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «այր ու կին մի մարմին», ոմն զույգի յուրաքանչյուր արաքից հետո սյուրռեալիստական նոր ու ճարպեղ գույներով է խտանում...
Կենդանիների նման՝ մարդկանց ու ժողովուրդներին էլ մշտապես վարժեցնում են որոշակի իրականության ու դրանից բխող վարքագծի։ Սկզբում լինում է դիմադրություն, բայց հետո աստիճանաբար հարմարվում են այդ իրականությանը, իսկ ավելի ուշ այն դառնում է կենսակերպ ու նույնիսկ՝ անհրաժեշտություն...
Մենք ազգովին, ուրախությամբ, երջանիկ ժպիտով ծնեցինք մեր անկախությունը:
Բայց, առաջին իսկ դաժան իրականության հետ առերեսվելու պահից սկսած, ատեցինք մեր ծնածին...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...