Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«ՈՒզո՞ւմ ես՝ վերացիր, ուզո՞ւմ ես՝ թուրքացիր, դու ես ընտրել քո ապագան»

«ՈՒզո՞ւմ ես՝ վերացիր, ուզո՞ւմ ես՝ թուրքացիր, դու ես ընտրել քո ապագան»
05.09.2026 | 12:27

Ուրեմն՝ ի գիտություն ուղեղազուրկ, իրենց պատմությունից բացարձակապես անտեղյակ հայոց մեծաբերան անասունների, պարզապես պիտի ասեմ, որ մեծ հաշվով՝ Հայաստանի չլինելը Ռուսաստանի Դաշնության համար որպես ողբերգություն չի ընկալվի: Այդ մեր պետության լինելիությունն է միշտ էլ Ռուսաստանի գոյությամբ պայմանավորված եղել, ու հենց ռուսներն են հարյուրամյակներ հետո մեզ նորից պետականություն ունենալու հնարավորություն ընձեռել՝ նկատի ունենալով մեր քրիստոնյա լինելու հանգամանքը, որպեսզի Անդրկովկասում ունենան նույնադավան հավատարիմ մի այնպիսի պետություն, որին կարողանան անվերապահորեն վստահելով՝ ռազմավարական գործընկեր կոչել:

Իսկ եթե այսօրվա մեր իշխանություններ կոչեցյալ թուրքահպատակ լափակեր կենդանիները փորձեն թե՛ նրանց, թե՛ մեր շահերին հակադրվելով՝ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց ու վերջնականապես նրա շահերին հակասող դիրքերում հայտնվել, ապա Ռուսաստանն իր բոլոր աշխարհաքաղաքական լծակները գործի դնելով՝ բաց տեքստով մեր ապագան դնելու է մեր առջև: Որի բարձրաձայն չարտաբերված դաժան ենթատեքստը մոտավորապես այսպիսի բովանդակությամբ նախադասության մեջ է ամփոփված լինելու.

«Ուզո՞ւմ ես՝ վերացիր, ուզո՞ւմ ես՝ թուրքացիր, դու ես ընտրել քո ապագան...»:

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10366

Մեկնաբանություններ