Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Էթնիկ շարժառիթով կազմակերպված զանգվածային բնաջնջումների փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով

Էթնիկ շարժառիթով կազմակերպված զանգվածային բնաջնջումների փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով
24.04.2026 | 11:21

«Անկախության մասին» Հռչակագիրը Գերագույն խորհրդում 191 պատգամավորի քվեարկությամբ ընդունվել է միաձայն: Դա այն եզակի փաստաթուղթն է, որի յուրաքանչյուր կետ քվեարկության է դրվել առանձին: Մինչև 1995թ. Սահմանադրության ընդունումը, Երկրի իշխանության մարմինները ղեկավարվել են այդ փաստաթղթով, այնուհետև դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները ներառվել են Սահմանադրության նախաբանում, որին կողմ է քվեարկել ընտրողների 68,4 տոկոսը կամ 895 հազար մարդ:

Հետագայում Սահմանադրությունում էական փոփոխություններ են կատարվել, և բոլոր դեպքերում նախագծերը ներկայացվել են միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Չի եղել գեթ մեկ փորձագիտական կառույց, որն անգամ հպանցիկ կասկած հայտներ, թե Նախաբանում առկա դրույթներն իբր աղերս ունեն տարածքային հավակնությունների հետ: Վերջապես, Հռչակագիրն ընդամենը ամրագրում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պարտավորությունը, ինչը ՄԱԿ-ին անդամակցելու նախապայման է, ավելին՝ այն ամրագրված է ներկայումս հատվածական մեկնաբանության առարկա դարձած Ալմա Աթայի հռչակագրով. «.... ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ... հիման վրա»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու դրույթին, ապա էթնիկ շարժառիթով կազմակերպված զանգվածային բնաջնջումների փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4063

Մեկնաբանություններ