ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Հոգեվարքի ջղաձգումներ

Հոգեվարքի ջղաձգումներ
24.11.2024 | 12:31

Վիշապն իր երեք գլուխներից զրկվել (առայժմ՝ անուղղակի իմաստով), հոգեվարքի ջղաձիգ շարժումներ է անում: Պոչով անկանոն խփում է աջ ու ձախ, փորձում վնասել մոտ եկողներին, գետնաթավալ-անշունչ գլուխներն է հերթով վերցնում, մի կերպ հարմարեցնում նախկին տեղում, հուսալով, թե կենդանություն են առնելու:

Քստմնելի տեսարան է:

24.11.2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 9300

Մեկնաբանություններ