ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Բախտդ բերել է, որ ուղեղ չունես և չես պատկերացնում, թե ինչ ես բերել դու քո գլխին

Բախտդ բերել է, որ ուղեղ չունես և չես պատկերացնում, թե ինչ ես բերել դու քո գլխին
15.05.2026 | 11:32

Ժողվարչապետ փաշինյանն էսօր ինքն իրեն հարց է տալիս, թե որտե՞ղ ենք մենք վնասել Ռուսաստանին: Մինչ այդ բազմիցս ասել է, որ ՌԴ-ՈՒկրաինա կոնֆլիկտում Հայաստանը Ռուսաստանի դաշնակից չէ: Հիմա, սրան կարելի է հարցնել. ո՞ր հարցերում ես դու Ռուսաստանի դաշնակից: Կա՞ գեթ մեկ ոլորտ, որ դու ոչ թե դաշնակից չես, այլ թշնամի ես:

Դու Ռուսաստանին դաշնակից ես բրիտանա-թուրքական հազարամյա մուրազո՞վ՝ Թուրանով, որի անունը Թրամփի TRIPP-եք դրել:

Դու դաշնակից ես Ռուսաստանին ամենահակառուսական, արդեն իսկ ռազմաքաղաքական կառույցին՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրությա՞մբ, որին օրենքի ուժ ես տվել:

Դու Ռուսաստանին դաշնակից ես եվրադիտորդներին քո սահմանները վստահելի՞ս, որոնց զբաղմունքը բացառապես շպիոնությունն է ՌԴ և Իրանի դեմ:

Դու Ռուսաստանին դաշնակից ես Միացյալ Նահանգներին վստահված տեղեկատվական կենտրոնի՝ data center-ի կառուցմա՞մբ:

Դու Ռուսաստանի դաշնակից ես բանդերականներին հումանիտար օգնություն ուղարկելո՞վ, որոնք Ալիև էֆենդուն հատուկ ղարաբաղցիների սպանդի համար սպիտակ ֆոսֆոր էին ուղարկում:

Դու Ռուսաստանի դաշնակիցն ես մարմնավաճառի և թմրամոլի վաստակ Վենսի վաճառած հետախուզական ԱԹՍ-ների մասո՞վ, որոնք հատուկ նախատեսված են Ռուսաստանի և հատկապես Իրանի դեմ շպիոնական գործունեության համար:

Դու Ռուսաստանին դաշնակից ես ՀԱՊԿ-ը քայքայելո՞վ՝ քո արևին սառեցնելով ՀՀ մասնակցությունն այդ կառույցում:

Վերջապես, դու Ռուսաստանի դաշնակից ես Ռոմանով եղբայրների նվաճած հողերը թուրքերին հանձնելո՞վ, որոնք Վլադիմիր Պուտինն իր անձնական պատմական ժառանգությունն է համարում: Եվ բախտդ բերել է, որ ուղեղ չունես և չես պատկերացնում, թե ինչ ես բերել դու քո գլխին, հակառակ դեպքում անիմաստ կյանքիդ վերջ կտայիր:

Բայց ոչ մի փոքր մարդ, ինչպիսին է փաշինյան նիկոլը, ի վիճակի չէ խարխլել մեծ տերության աշխարհաքաղաքական դիրքերը, քյանդրբազություն անել նրա շահերի, պատմական ունեցվածքի վրա: Իհարկե, բոլոր արևմտյան պրոյեկտները Հայաստանում վաղը կփոշիանան, իսկ Ադրբեջանին հանձնած հողերը կվերադառնան Ռոմանով եղբայրների ժառանգներին, քանզի շատ շուտով Ադրբեջան չի լինի: Եվ փաշինյան նիկոլ էլ չի լինի, որ պաշտպանի ընկերոջ պետությունն ու տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաթիի դեկլարացիայի: Եվ հայ ժողովրդի արևմտական հատվածի համար դա կլինի մեռնելուց վատ բան…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ