«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Դուք առանց նրանց չեք կարող

Դուք առանց նրանց չեք կարող
21.05.2025 | 17:03

Դուք արժանացել եք նրանց քմահաճույքին, նվաստացմանը, արհամարհանքին։

Նրանք ձեզ հիշեցնում են՝ ով եք դուք, որտեղից եք և ինչքան քիչ բանի եք արժանի։

Ձեր բողոքը ոչ ոքի պետք չէ՝ նրանք են որոշում՝ ինչպես եք ապրում, խոսում, նույնիսկ մտածում։

Դուք պիտի համակերպվեք։

Դուք պիտի լռեք, երբ ձեզ արհամարհում են։

Պիտի ընդունեք, որ ձեր ձայնը նրանց ուժն է։ Նրանք ձեր ձեռքով, ձեր ձայնով կառուցում են այն համակարգը, որտեղ դուք պարզապես «հարմար» լռողներ եք։

Ինչքան էլ ձեզ ցավեցնեն, մի՛ մոռացեք՝ դուք պարտական եք նրանց։

Հիշե՛ք՝ դուք պետք է շարունակեք ընտրել նրանց, կրկնել նույն սխալները, հավատալ նույն կեղծ խոստումներին։ Որովհետև եթե մի պահ բարձրացնեք ձայնը՝ կհիշեցնեն, թե ով եք իրականում։

Նիկոլ ընտրած հարգելի գյուղացիներ, եթե դուք խոսում եք ձեր գյուղական բարբառով, եթե ձեր գյուղը հեռու է մայրաքաղաքից, ուրեմն՝ ըստ « լոբի մաքրող Էռատո» կոչեցյալի, դուք ուղղակի «գեղցի եք», ու արժանի եք միայն նվաստացման։

Ուստի հորդորում եմ՝

Հաջորդ ընտրություններին էլ ձայն տվեք Նիկոլին։

Որովհետև դուք այս ամենին արժանի եք։

Ձեր լռությամբ, ձեր քվեով, ձեր համակերպմամբ։

Միսաք ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10824

Մեկնաբանություններ