Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ազգային իշխանության հիմնական անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի կործանարար մուտքը սահմանափակելը

Ազգային իշխանության հիմնական անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի կործանարար մուտքը սահմանափակելը
03.07.2026 | 12:27

2015 թվականից Իրան տարեկան առնվազն 2 անգամ այցելում եմ և ամեն անգամ համոզվում, թե ինչու է այդ երկրի բնակչությունը քիչ ենթարկվում արտաքին քարոզչական ազդեցություններին, իսկ վերջին 2 տարվա ընթացքում՝ նաև այդքան ամուր կպած սեփական երկրին ու ավանդույթներին։

Իմ կարծիքով, հիմնական պատճառը ինտերնետի ու հատկապես սոցիալական ցանցերի սահմանափակ հասանելիությունն է։

Ամեն անգամ Իրանում ես բախվում եմ այդ խնդրին։ Չկա նորմալ արագությամբ ինտերնետ, իսկ եղածով էլ չես կարող սոցցանցեր կամ բազմաթիվ այլ կայքեր մտնել, եթե չես օգտագործում հատուկ vpn:

Ինտերնետի սահմանափակումները շրջանցող այդ ծրագրերն էլ պարբերաբար ստուգվում են իրանական հատուկ ծառայությունների կողմից ու «վնասազերծվում»:

Ստացվում է, եթե մարդը ուզում է ինտերնետից օգտվել և հատկապես սոցցանցերում լինել, պետք է երկար ժամանակ ու նյարդեր ծախսի, մանավանդ որ, WI-FI -ը և VPN-ը անընդհատ անջատվում ու միանում են։

Այս իրավիճակում շատերն ուղղակի մի կողմ են շպրտում հեռախոսները, հրաժարվում վիրտուալ իրականությունից ու վերադառնում իրական կյանք, սկսում շրջել սեփական երկրում, ճանաչել հայրենիքը, շփվել հայրենակիցների հետ, տեսնել իրականությունը ոչ թե ֆեյսբուքով, այլ հենց այն, ինչ կա՝ շոշափելով։

Այդ իրավիճակում մարդիկ սկսում են ավելի հստակ գնահատել իրենց ունեցածը և պատերազմի դեպքում ոչ թե Ֆեյսբուքում գոռում են «հաղթելու ենք», այլ գնում են կռվելու հանուն այն հողի, որը ճանաչում են, որի պատմությունը գիտեն և որը թանկ է իրենց համար։

Ահա թե ինչու, կարծում եմ, Հայաստանում էլ եթե մի հրաշքով բնակչությունը հասկանա, որ ազգային իշխանությունը ավելի լավ բան է, ապա հենց այդ ազգային իշխանության հիմնական անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի կործանարար մուտքերը սահմանափակելը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4955

Մեկնաբանություններ