ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ԵՄ-ի ներկա վիճակը շատ կողմերով աշխարհի ներկա վիճակի հայելին է

ԵՄ-ի ներկա վիճակը շատ կողմերով աշխարհի ներկա վիճակի հայելին է
05.10.2026 | 11:20

Հայտնի բան է, որ եթե հանգամանքների բերումով լավ ապրել չես կարողանում, ապա աստիճանաբար և ինքնաբերաբար օրախնդիր է դառնում սոսկ ապրելն ինքը։

Եվ շատ հաճախ մարդիկ հայտնվում են նման իրավիճակներում ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ մեծ ու փոքր սխալներ անելու հետևանքով։

Նման երևույթները գլոբալ ու տոտալ գոյապայքարին ուղեկցում են հասարակական հիերարխիայի բոլոր մակարդակներում։

Անձ մակարդակում մարդկանց արած սխալների հետևանքով վատ վիճակներում հայտնվելը սովորական երևույթ է, և դա ամեն մի սխալվողի անձնական գործն է, բայց երբ այդ սխալվողը հասարակական հիերարխիայում ունենում է ավելի վերև բարձրացող դիրք և ազդեցության լայն ոլորտ, ապա նրա սխալվելը դադարում է անձնական գործ լինելուց։

Այս իմաստով հասարակական, պետական և միջպետական, ինչպես նաև հզոր ուժային կենտրոնների միջև հարաբերություններում էլիտայի, իշխանությունների ու կապիտալի կողմից արված սխալների հետևանքները կարող են լինել մեծ, ահռելի և գոյաբանական իմաստով էլ՝ կատաստրոֆիկ։

Այս առումով շատ կարևոր է բարձր մակարդակներում կրիտիկական բնույթի որոշումներ կայացնողների որակն ու նրանց հոգեկան վիճակը, երբ խոսքը աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների ու դրանց հետևանքով մեծ և ուժային բնույթի տեղաշարժերի մասին է։

Նման պայմաններում, սխալներ անելով ու հայտնվելով ավելի հզորների ուժային դաշտերում, նախկինում հոգեբանորեն նորմալ համարվող մարդկանց մի մասը, կքած պրոբլեմների ծանրության տակ, դառնում է պարանոիկ, որին էլ հետևում է նրանց կայացրած որոշումների ավելի ու ավելի ոչ ադեկվատ դառնալը։

Հենց նմաններն են, որ դառնում են մարդկանց ու ժողովուրդների գլխին պատուհաս, և սարսափելին այն է, որ նման պարանոիկները կարող են հայտնվել այնպիսի դիրքերում, որտեղ նրանց կայացրած ոչ ադեկվատ որոշումները կարող են խաղալ հսկայական թվով մարդկանց ճակատագրերի հետ։

Նման իրավիճակներում շատ կարևոր է հասկանալ հզորների միջև ուժային գոյապայքարի բուն էությունը և նույնը ուժեղների և համեմատաբար թույլերի միջև հարաբերություններում, որտեղ վերջիններս, այսինքն, համեմատաբար թույլերն ու բացարձակ թույլերը գլոբալ ուժային պայքարում կարող են դառնալ պլանավորված զոհեր, քանի որ սա է ծայրահեղ բախումների պայմաններում ապրելու տրամաբանությունը։

Այս առումով շատ հետաքրքիր է ԵՄ-ի ներկա վիճակը, որը շատ կողմերով աշխարհի ներկա վիճակի հայելին է։

Ոչ շատ վաղուց հրաշալի պայմաններում գտնվող ԵՄ-ը ներկայում հայտնվել է անլուծելի պրոբլեմների առաջ և, բացի դրանից, և Եվրահանձնաժողովի, և առանձին երկրների ղեկավարները, իրենց ոչ ադեկվատ որոշումներով, նպաստում են վիճակի ավելի վատանալուն։

Որ Ուկրաինան և ավելի փոքր կալիբրի երկրները հզորների պլաններում համարվել են և համարվում են հնարավոր զոհեր, դա մեր ամենօրյա կյանքն է ակնհայտորեն ցույց տալիս, բայց որ նման դիրքում հայտնվի նաև Եվրոպան, դա արդեն մարդկության պատմության մեջ իր մասշտաբներով կլինի որակապես նոր երևույթ։

Ահա թե ինչպես է բնութագրել Եվրոպայի քաղաքական էլիտային հայտնի ֆրանսիացի անտրոպոլոգ և քաղաքական վերլուծաբան Էմանուել Թոդը՝ «Եվրոպայում «ռուսական սպառնալիքի» վերաբերյալ բանավեճը կարող է մասամբ մեկնաբանվել հոգեբուժական տեսանկյունից։ Այնտեղ կան պարանոիդ անհատներ, և նրանցից մի քանիսը գտնվում են կառավարման ղեկին»։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ