Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Պայքարեցին ապրելու համար, բայց՝ ապարդյուն

Պայքարեցին ապրելու համար, բայց՝ ապարդյուն
16.08.2026 | 12:16

44-օրյա պատերազմում Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ մնացած զինվորներին ոչ ոք այդպես էլ օգնության չհասավ. ոչ խոստացված հատուկջոկատայինները եկան, ոչ էլ հրամանատարները։ Գյուղի տներից մեկում պատսպարված զինվորներից 19-ամյա Տիգրան Ագանեսյանը 10 օր վիրավոր վիճակում պայքարեց ապրելու համար, բայց ապարդյուն...

Նույն՝ վիրավոր վիճակում գտնվող Ադոյան Դավիթը 18 օր պայքարեց ապրելու համար, բայց կրկին ապարդյուն...

-Իրար կողք էին նկուղում պառկած։ Վիրավոր Տիգրանը չէր կարողանում խոսալ, միայն ձայներ էր հանում,-պատմում է զինակից ընկերը։ Մի պահ լռեց, թևով հրեցի, ասեցի՝ «Տիկ, ի՞նչ եղավ, խի չես ձեն հանում»... հետո հասկացանք, որ Տիկոն էլ չկա։

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը։

2 ամսվա զինծառայողներին մարտի դաշտ մտցնելը, նրանց առանց հրամանատար ու կապի միջոց թողնելը, շրջափակումից հանել խոստանալն ու այդպես էլ չհանելը ի՞նչ է, եթե ոչ սրիկայություն։ Դա սրիկայությունից հարյուրապատիկ անգամ վատ արարք է։ Ուղղակի այսօր, այս ամեն հանցագործության հեղինակները մաքրագրվել են, լեգիտիմացվել ու այս հանցագործություններից 6 տարի անց, դեռ բարբաջում ու մարդկանց սպառնում են...

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 102

Մեկնաբանություններ