Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Բո­լո­րի ո­գին շատ բարձր է. հաղ­թե­լու ենք»

«Բո­լո­րի ո­գին շատ բարձր է. հաղ­թե­լու ենք»
02.10.2020 | 00:51

Ե­րեկ Ար­ցա­խի Մար­տու­նի քա­ղա­քում, ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի հեր­թա­կան հրե­տա­կո­ծու­թյու­նից հե­տո, բե­կո­րա­յին վնաս­վածք է ստա­ցել «Ի­րա­տե­սի» քա­ղա­քա­կան բաժ­նի լրագ­րող ՍԵ­ՎԱԿ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ, ո­րի հետ ա­վե­լի ուշ մեզ հա­ջող­վեց հե­ռա­խո­սա­կապ հաս­տա­տել և տե­ղե­կա­նալ նրա ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին:

«Չան­հան­գս­տա­նաք, ա­մեն ինչ կար­գին է,- ա­սաց Սևա­կը:- Բժշ­կա­կան փոք­րիկ մի­ջամ­տու­թյուն են ա­րել, սպա­սում եմ մաս­նա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյա­նը, մյուս անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյու­նը (բե­կո­րի հե­ռա­ցում) կկա­տա­րեն Երևա­նում, ո­րից հե­տո կանց­նեմ մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րիս կա­տար­մա­նը: Բո­լո­րի ո­գին շատ բարձր է: Հաղ­թե­լու ենք»:
Շու­տա­փույթ ա­պա­քի­նում ենք մաղ­թում մեր լա­վա­գույն լրագ­րող­նե­րից մե­կին՝ հա­մոզ­ված, որ թեր­թի հա­ջորդ հա­մա­րում նա հան­դես կգա ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թեժ գո­տուց իր զի­նա­վառ ու ո­գե­կո­չող հոդ­ված­նե­րով:


«Ի­րա­տես»

Դիտվել է՝ 56009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ