Ապրում ենք կեղծիքների թագավորությունում՝ կեղծ հեղափոխություն, կեղծ ժողովրդավարություն, կեղծ արդարադատություն, կեղծ մարդասիրություն, կեղծ ընտրություններ, կեղծ հաղթանակներ, կեղծ ընդդիմություն և այսպես շարունակ...
Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով կդառնա պատգամավոր։ Ինձ հետաքրքրում է իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցերին արձագանքելու իրատեսական և արդյունավետ ճանապարհը...
Կարծում եք՝ սա պարզապես ընտրություններ էին, որտեղ աներևակայելի ջանքերի, վախի ու ատելության սերմանման, ստի, խարդախության, ահաբեկման և սպառնալիքների միջոցով Փաշինյանին հաջողվեց պահպանե՞լ իր իշխանությունը։
Սխալվում եք...
Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը լուրջ դիլեմայի առաջ են հայտնվել: Վերցնե՞լ մանդատները, թե՞ չվերցնել:
Վերցնելը բարոյապես սխալ է, չվերցնելը՝ քաղաքականապես ոչ ճիշտ...
Հունիսի 7-ի կեղծված ընտրությունների ժամանակ եղբայրս ընդդիմության կողմից վստահված անձ էր Մարտունու Լիճք գյուղի 21/7 տեղամասում։ Քվեարկության ժամանակ նկատում է ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից օրինախախտում, ինչն էլ արձանագրում է...
Ընդդիմությունը լուռ ու խոնարհ կենդանու պես կարծես թե` գնում է խորհրդարան, իսկ ինձ թվում է` կառափնարան։ Իսկ Արփինեն ասում է, մի ընդդվզեք, հլա որ սպասեք, սպասեք...
Նախ՝ երբ մարդը հաղթում է, սովորաբար սպասում է արդյունքներին։ Իսկ երբ մարդը վախենում է արդյունքներից, սկսում է արդյունքներից առաջ իրեն հաղթող հայտարարել...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...