«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ քեզ հետ աշխատելն ու ասոցիացվելը «զապադլո» է

Մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ քեզ հետ աշխատելն ու ասոցիացվելը «զապադլո» է
04.04.2025 | 17:02

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական ցնցող բացահայտումն է արել:

«Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց ՀՀ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Իսկ մարդկային ռեսուրսի ճգնաժամն էլ նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա»

Դրան ասեք, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա… պարզապես մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ քեզ հետ աշխատելն ու ասոցիացվելը «զապադլո» է: Մարդիկ հասկանում են, որ վաղ թե ուշ այս բարդակն ավարտվելու է և իրենք այդ ժամանակ «իզգոյ» չեն լինի:

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5483

Մեկնաբանություններ